Նահանջի ճանապարհ թողնելու մասին
BlogՎահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ես հասկանում եմ` իսկական հեղափոխականը նահանջի կարիք չունի, գոնե ժամանակակից Հայաստանում իսկական հեղափոխականները երբեք չեն նահանջել:
Ինձ ամենաշատը դուր ա գալիս, որ արմատական երիտասարդ հեղափոխականները սահմանադրական փոփոխությունների թեմայում սեռական կոնտեքստ են տեղադրում ու էռոգրգռիչ տեսարաններով հոլովակներ են պատրաստումը` իբր իշխանությունները սրանով ուզում են ժողովրդին բռնաբարել: Շատ ա ոգևորում էն միտքը, որ նրանք թերևս պատրաստ են էդ կարգավիճակի կրողը դառնալ, եթե փոփոխությունները տեղի ունենան, բայց միևնույն է` չընկճվել: Ով չի համարում, որ իրեն բռնաբարում են` նա թերևս հանգիստ կշարունակի ապրել, ծանր բեռը լինելու է բռնաբարվելու սպասողներինը:/
Տոկունություն ձեզ, սիրելի արմատականներ, ձեր կրեատիվին ղուրբան: