ԻԻՀ կարևորագույն ձեռքբերումներից մեկը դատական համակարգի բազմաֆունկցիոնալ լինելն է
BlogՌուդիկ Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ԻԻՀ կարևորագույն ձեռքբերումներից մեկն, անխոս, դատական համակարգի բազմաֆունկցիոնալ լինելն է և երկրի տարբեր, այդ թվում քաղաքականության, տնտեսության բնագավառներում, ակտիվ դերակատարումը: Երբ Հ. Ռուհանին ընտրվեց նախագահ և քրեական գործեր հարուցվեցին նախորդ նախագահի որոշ թիմակիցների նկատմամբ, շատերը դա որակեցին «քաղաքական պատվեր», իսկ այժմ, երբ ԻԻՀ Գլխավոր դատախազը բացեիբաց և խիստ տոնով հորդորում է գործող կառավարությանն իրենց շարքերից սկսել կոռուպցիայի դեմ պայքարը, որպեսզի տնտեսությունը կարողանա շնչել, այդ նույն «քաղաքական պատվերի» մասին բարձրաձայնողները լուռ են: