Աժ-ում քննարկում են, թե ինչպես անեն, որ նույնականացման քարտերով մարդիկ գնան քվեարկության ու գործընթացը վերահսկելի լինի
BlogԱրման Թաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Էս մի ժամ ա Ազգային Ժողովի պետա-իրավական հանձնաժողովում քննարկում են, թե ոնց անեն, որ նույնականացման քարտերով մարդիկ գնան քվեարկության ու էդ գործընթացը վերահսկելի լինի։ Տիգրան Ուրիխանյանն ասում ա նույնականացման քարտերը կարդացող սարքեր դնենք, ասում են փող չկա, Մուկուչյանն ասում ա քանի առիթը կա, եկեք էն ցնդող թանաքները վաբշե հանենք, մեկ ա նույնականացման քարտի վրա չենք կարա դնենք, ի՞նչ իմաստ ունի մյուսների վրա դնել, Արծվիկ Մինասյանն ասում ա չէ, պետք ա մի բան մտածել, եկեք հարցը մտցնենք լիագումար, մինչև իտոգի գանք ու սենց շարունակ։
Համեմատաբար մի քիչ նորմալ երկրներում, որտեղ ներդրված ա նույնականացման պլաստիկ քարտերի համակարգը, մարդկանց նույն ժամկետով (էս դեպքում 10 տարով) տրամադրում են նաև հատուկ ընտրական քարտեր, որոնց վրա կան հասցեն, լուսանկարը, , կնիք էլ շատ հանգիստ կարող են դնել։ Արծվիկ Մինասյանը նմանատիպ մի առաջարկ արեց, որ ընտրություններին ծանուցումներ ուղարկելու շրջանակներում տվյալ մարդկանց ուղարկել նաև ինչ-որ տեղեկանք, որ դրանով գնան ընտրության, բայց վերջում 4 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ՀՀԿ-ի թեթև ձեռքով չմտավ լիագումար նիստի օրակարգ ու ամեն ինչ մնաց անորոշ, ոնց որ մինչև հիմա էր։