103.7% տնտեսական ակտիվության աճ
BlogՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
2015 թվականին ՀՀ տնտեսությունում նկատվում է որոշակի տնտեսական ակտվիություն: Եթե ուշադրություն դարձնենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ապա կնկատենք, որ ընթացիք տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 103.7 տոկոս:
Սեպտեմբեր ամսին այդ ցուցանիշը համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ աճել է 9.8%:
Այս ցուցանիշի վրա հիմնականում ազդել են բոլոր ճյուղերում գրանցված որոշակի առաջընթացը, բացառությամբ` առևտևրի շրջանառությունը: Այն կրճատվել է 5.6 տոկոսով:
Գյուղատնտեսությամ աճի տեմպը կազմել է 111.3 տոկոսը, արդյունաբերությանը` 104.8 տոկոս, ծառայություններինը` 102.5 տոկոս եւ շինարարությանը` 100.1 տոկոս:
Ինչո՞վ է պայմանավորված առևտրի շրջանառության ցուցանիշի նվազում: Սա թերևս պայմանավորված է արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 36.9 տոկոսով: