Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է


«Իրավիճակն արդեն անգամ մանկապարտեզային չէ. այն որևիցե լավ բան չի հուշում»

Քաղաքականություն

Բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու քաղաքական հարաբերությունների, քննարկումների այն մակարդակին, որն ունեցանք վերջին 1-1,5 տարվա ընթացքում։ 

Այդուհանդերձ, իրադարձությունները՝ պայմանավորված որոշ հայտարարություններով ու գործողություններով, նոր հարցեր են առաջացնում։ 

Այդ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսին, հիբրիդային պատերազմի, «հիբրիդային հեղաշրջման նախապատրաստությունների» վերաբերյալ պնդումներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ շարունակվող իրավիճակին։ 

«Իրենք են «թրենդը» տալիս ու ստիպում, որ մյուս ուժերը կամ գործիչները շարժվեն ըստ այդ «թրենդի»»

Սկսելով քաղաքական քննարկումների ու հարաբերությունների խնդրից՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ եթե նախկինում կարող էինք այն որպես շրիշակից ցածր մակարդակ ունեցող դիսկուրս որակել, ապա հիմա վիճակը բացասական իմաստով աննկարագրելի է։ 

«Այսօր առկա քաղաքական դիսկուրսի, պաշտոնյաների կամ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մակարդակը հիմնականում պայմանավորված է իշխանական թևի և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դրած նշաձողով։ 

Երբ վերջինիս կողմից թույլ է տրվում, այսպես ասած, չափից շատ ազատություն, երբ Ն. Փաշինյանն իրեն դատավորի դեղ է դնում ու այդ տրամաբանության մեջ նախորդ իշխանությունների, ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններ է անում, ընդդիմության կամ այլ քաղաքական ուժի կողմից արժանանում է համապատասխան արձագանքին։ 

Այս ամենի մեջ բավականին ցածր մակարդակ կա, բայց այլ երևույթ էլ եմ նկատել։ Գրեթե 2 տարվա ընթացքում Ն. Փաշինյանը չդարձավ քաղաքական գործիչ ու մնաց ընդդիմադիր թերթի խմբագրի կարգավիճակում։

 Նա իր կեցվածքով ընդդիմադիր է, չի հասկանում, որ խորհրդարանական երկրի վարչապետ է։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ ունենք, աննկարագրելի ցածր մակարդակի վրա է։ Այս իրավիճակն, իհարկե, ինձ որևիցե լավ բան չի հուշում։ 

Այն ատելությունը, որը կա հասարակության մեջ, որը հիմնականում գեներացվում է գործող իշխանությունների կողմից, մի օր մի տեղից պայթելու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այս իրավիճակում իրենց մեծ լուման ունեն այսօրվա իշխանությունները։

 «Իրենք են «թրենդը» տալիս ու ստիպում, որ մյուս ուժերը կամ գործիչները շարժվեն ըստ այդ «թրենդի»։ Իսկ ցածր մակարդակ ասելով՝ նկատի չունեմ միայն պատին, ասֆալտին ծեփելու կամ զուտ գոռգռալու խնդիրը։ 

Այդ հարաբերությունների ու դիսկուրսի ինտելեկտուալ մակարդակը նույնպես սարսափելի ցածր է։ Այս ամենի վառ ապացույցը վերջին սկանդալն էր՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։

 Երկու օր դեգերելուց հետո Ն. Փաշինյանը գալիս ու գրիչ է ցույց տալիս՝ հայտարարելով՝ Հ. Թովմասյանը սրանով էր ինձ փորձում քծնել։ «Հուժկու», «արժանահավատ պատասխանը», որին ամբողջ հասարակությունը սպասում էր, գրիչ էր։ 

Իրավիճակն արդեն անգամ մանկապարտեզային չէ։ Սա նաև վիրավորանք է հասարակությանը։ 

Բացի այդ, ես մի վտանգավոր երևույթ էլ եմ տեսնում։ Հասարակության աչքին իրեն փչացնելով՝ Ն. Փաշինյանը իր հետ փորձում է տանել նաև իր թիմակիցներին։ 

Մեր օրերում անգամ կարող ենք տեսնել, թե ինչպես է վարչապետ բառը մեծատառով գրողը դիմացինին մեղադրում քծնանքի մեջ՝ գրիչ տալու կամ ջան բառը օգտագործելու համար։ Լավ, մենք, առհասարակ, այսպես ո՞ւր ենք հասնելու»,-նշեց Գ. Համբարյանը։

Հորինվել են տերմիններ, որոնք համեմվել են «մոդայիկ»՝ հիբրիդային բառով

Անդրադառնալով Ն. Փաշինյանի՝ հիբրիդային պատերազմի, «հիբրիդային հեղաշրջման» վերաբերյալ հայտարարությանը՝ Գ. Համբարյանը նախ մեկ նախադասությամբ բացատրում է, թե որն է հիբրիդային պատերազմի իմաստը։

 «Հիբրիդային պատերազմը բազմաշերտ, բազմաոլորտ պայքար է՝ հակառակորդի կամ թշնամու դեմ։ 

Այսինքն, այն ենթադրում է նույն ինֆորմացիոն դաշտում տարբեր տեսակի պայքար։ Երևի պարոն Փաշինյանը շատ է լսել այդ բառը, վերջերս միջազգային ասպարեզում շատ է կիրառվում։ 

Բայց վերադառնանք Հայաստան, որտեղ «հիբրիդային հեղաշրջման նախապատրաստություններ» տերմինն օգտագործելը պայմանավորված է մի քանի խնդրով։ 

«Հիբրիդային հեղաշրջման» թեզն այն ամենապրիմիտիվ պայքարն է, որը, ըստ Փաշինյանի, կարելի է տանել այն քաղաքական, հասարակական գործիչների կամ ուժերի դեմ, որոնք իրեն քննադատում են։ 

Ըստ նրա, այդ միջոցով նրանք դասվում են թշնամիների շարքին։

Իրականում հասարակությունը հետհեղափոխական թմբիրից դուրս է գալիս ու ավելի սառը դատողությամբ մոտենում այն հարցին, թե գրեթե երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարն ի՞նչ է արել իր համար և ի՞նչ է արել սեփական թիմի համար։ 

Փաշինյանը հասարակության համար վիճակագրական տվյալների տեսքով լավ կյանք է պատրաստել, մինչդեռ իր թիմի շատ ներկայացուցիչներ շոշափելի արդյունքներ ունեն, օրինակ՝ աշխատավարձերի էական բարձրացման տեսքով։ 

Այս ամենը ծածկելու համար Փաշինյանը հնարել է «պետական հեղաշրջման փորձ», «հակահեղափոխություն» տերմինները՝ դրանք համեմելով «մոդայիկ»՝ հիբրիդային բառով, այդպիսով փորձելով հասարակությանը համոզել, թե իշխանության դեմ պայքար կա»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունը նորմալ աշխատեր, ոչ մի վտանգ չէր ունենա։ 

«Ի՞նչ է նշանակում «հիբրիդային հեղաշրջման» փորձ։ 

Թող բացատրի Ն. Փաշինյանը, որը սիրում է ինչ-որ բան ասել ու չապացուցել։ Իրականում այս ամենը միտումնավոր է արվում։ 

Նման կեղծ օրակարգերը միտումնավոր են հորինվում, որպեսզի հասարակության ուշադրությունը սևեռվի, այսպես կոչված, նախապատրաստվող պետական հեղաշրջումների վրա։ 

Իսկ, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ հետհեղափոխական Հայաստանում չպետք է ընդդիմություն լինի, Ն. Փաշինյանը միայնակ պետք է գործի և վերջ։

 Եթե իշխանության ներսում չես, որևէ հարցի մասին բարձրաձայնելու դեպքում կարող ես դասվել հակահեղափոխականների շարքում, եթե իշխանության մեջ ես ու ունես սեփական կարծիք և ուզում ես արտահայտել այն, կարող ես դասվել «պետական հեղաշրջում», «հիբրիդային պատերազմ» կազմակերպողների շարքերում»,-նկատեց քաղաքագետը։

Խնդրահարույց են, հպանցիկ, շատ դեպքերում՝ պրիմիտիվ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, նոր զարգացումները, ըստ քաղաքագետի, տեղավորվում են հիմնականում բոլոր ինստիտուտներն իշխանությանը ենթարկեցնելու գաղափարի մեջ։ 

«ՍԴ-ի շուրջ իրավիճակը ստեղծվել է հենց այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը չի համաձայնել «համբուրել» Ն. Փաշինյանի աջը, ինչն արեցին շատերը։ Ն. Փաշինյանը մեծ ուրախությամբ համագործակցում է նախորդ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ, բայց Կապանում առանց վատ զգալու հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի համագործակցել նախորդ՝ կոռումպացված ռեժիմի որևիցե ներկայացուցչի հետ։ 

Այս ամենը մանկամտություն է հիշեցնում։ Ծիծաղելի, այսպես ասած, ոտքի վրա սարքած փաստարկներ են բերվում, որոնցով, սակայն, հնարավոր չէ ազդել հասարակության ավելի խորը և սթափ մտածող հատվածի վրա։ 

ՍԴ-ի շուրջ ստեղծվածը արդեն խայտառակ իրավիճակ է, որովհետև պարզվեց, որ Ն. Փաշինյանն արդեն նաև դատավոր է։ 

Մենք իրավապահ մարմիններից որևէ քննության արդյունք չունենք, բայց Փաշինյանը կանխավ որոշել է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետհեղափոխական շրջանում տարբեր մեթոդներով իշխանությանը հաջողվել է ենթարկեցնել մի շարք կառույցների և ինստիտուտների։ 

«Հիմա մնացել է ՍԴ-ն։ Ն. Փաշինյանն արհամարհում է կառավարման համակարգում գործող ինստիտուտների վարկանիշը։ Նա առաջնորդվում է անձնական ու ներթիմային շահերով՝ չընդունելով, որ որևէ ինստիտուտ կարող է անկախ լինել։

 Միակը, որն այսօր չի վերահսկվում, ՍԴ-ն է, որին ամեն գնով փորձում է հասնել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Յուրաքանչյուր ասուլիս ավելի շատ վախեր է առաջացնում

Ամփոփելով մեր զրույցը՝ քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք Ն. Փաշինյանի՝ մի քանի ժամ տևած ասուլիսին։ Քաղաքագետը այս առումով շեշտեց. 

«Հաշվի առնելով ուղիղ եթերով ասուլիսին հետևողների թիվը, պետք է ընդգծեմ, որ նրա ասուլիսների նկատմամբ հետաքրքրությունն այն չէ, ինչ սկզբնական շրջանում էր։ 

Իսկ ինչ վերաբերում է բուն ասուլիսին, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Փաշինյանը շատ լավ դեմագոգ է, շատ լավ կարողանում է զբաղվել թվային աճպարարությամբ։ Սա, իհարկե, ազդում է բացառապես իր կողմնակիցների վրա։ 

Ավելի խորը, բանիմաց և գործից տեղյակ մարդկանց համար ասուլիսում արտահայտված մտքերը շատ խնդրահարույց են, հպանցիկ, շատ դեպքերում՝ պրիմիտիվ։ 

Առհասարակ, յուրաքանչյուր հերթական ասուլիս ավելի շատ վախեր է առաջացնում ինձ մոտ՝ կապված Փաշինյանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական կուրսի հետ»,-եզրափակեց Գ. Համբարյանը։

Աննա Բադալյան

Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելու
Ամենադիտված