Աղետալի տնտեսությունն ու օրեցօր վատթարացող կենսամակարդակն այնքան սարսափելի չեն թվում, որքան սահմանին փխրուն խաղաղությունը և հատկապես մարդկային զոհերը
BlogԱրա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սոցիալ-տնտեսական բազում հիմնախնդիրները մի կողմ, բայց համահայկական Օրակարգի, թերևս, ամենից զգայուն ու ցավոտ թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Հավատացեք. աղետալի տնտեսությունն ու օրեցօր վատթարացող կենսամակարդակն այնքան սարսափելի չեն թվում, որքան սահմանին փխրուն խաղաղությունը և հատկապես մարդկային զոհերը:
Առաջիկա օրերին մեր անհանգիստ տարածաշրջան կրկին կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի հետ խնդրի կարգավորման ուղիները հանգիստ պայմաններում քննարկելու, առաջարկությունների փոխանակություն կատարելու և խաղաղության հասնելու նպատակադրումով:
Բայց, թե ով որքանո՞վ է իրապես ձգտում կայուն ու երկարաժամկետ խաղաղության ու համագործակցության, ցույց կտա բանակցողների քաղաքական ու մարդկային կամքը և, իհարկե, Նորին Գերազանցություն ժամանակը:Մանրամասները՝ Հ3-ի եթերում, ժամը՝ 22.00-ին, ՛՛Օրվա խնդիր՛՛ հաղորդաշարի շրջանակում: