Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
