Կառավարությունը երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին նոր որոշում է ընդունել «Մարսել»-ը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Մինչև կեսգիշեր ջուր չի լինելու․ հասցեներ Պարեկ է վրաերթի ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում «Երբ եկավ Վիգեն Չալդրանյանը, իմ կարիերային վերջ եղավ». Արմինե Պողոսյան ԱՄՆ-ը պատրաստ է առաջիկա օրերին հшրված հասցնել Իրանին. CBS NEWS Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 19-ի համար Պարզվել է Աբելյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը


«... Որ­պես­զի խլաց­նեն նրանց ձայ­նը, ովքեր իրա­կան ար­դա­րու­թյուն են փնտրում»

Հասարակություն

Շատերի համար է ակնհայտ՝ ներկայումս մեր հասարակությունը մի քանի բևեռների է բաժանված, պառակտված։ Միմյանց կարծիքը չլսելու և չընդունելու, իրար վիրավորելու և հայհոյելու, ընկերական և բարեկամական կապերը տրորելու և դրանց «վրայով անցնելու» մշակույթն է արմատավորվում մեր մեջ։ 

Շատերը նույնիսկ դադարում են իրենց մտահոգող հարցերի մասին կարծիք հայտնել, քանի որ գիտեն, թե ինչ հարձակման են ենթարկվելու համացանցում ֆեյք և իրական օգտատերերի կողմից։ Իրական բանավեճ ծավալելու մշակույթն անցյալում է։

 Ինչի՞ հետևանք է սա։ Հրապարակախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է հասարակության բևեռացմանը, հաշտեցման ուղիներ փնտրելու անհրաժեշտությանը և այս ամենում մտավորականների դերի կարևորությանը։

Այս ամբողջից ի՞նչ պետք է սովորի մեր երիտասարդությունը

Երբ երիտասարդությունը «քայլեց», նրանց ծնողներն էլ դեմ դուրս չեկան, այն ժամանակ ահռելի սպասումներ կային։

 Հետո նրանց մի ստվար զանգված հասկացավ, որ իրենց սպասումներն ավելորդ են, որովհետև չեն իրականանալու։ Մյուս մասը դեռ ակնկալիքներ ունի, որովհետև նրան դրդում են խոստացողները։ 

Հիմա, խոստացողները դրդում են, մյուսները հետ են քաշվում, և ստեղծվում է հասարակության բևեռացումը։ Ովքեր գնում են արդարության հետևից, համացանցի աղբանոցից նրանց վրա ինչ աղբ գտնում են, շպրտում են։ 

Դիմում են զրպարտությունների, ասեկոսեների, բամբասանքների և այլն։ 

Ինչո՞ւ. որպեսզի խլացնեն մյուսների ձայնը, որոնք իրական արդարություն են փնտրում։ Այս ամբողջից ի՞նչ պետք է սովորի մեր երիտասարդությունը։

Մեր ժողովուրդը հեշտ է խաբվում

Հասարակության, այսպես ասած, հաշտեցման ճանապարհը դրսից չեմ տեսնում։ Այն, ինչ ուզում է իշխանությունը, դա էլ կատարվում է։ Եթե իշխանությունը ցանկանար հաշտեցնել, ապա ճանապարհ անպայման կգտնեին, բայց չի ցանկանում, այլ հակառակը՝ սրում է, բևեռացնում, ուրեմն դրսից ճանապարհներ գտնելն անհնար է։ 

Դա պետք է լինի ինքնագիտակցության շնորհիվ։ Մարդիկ պետք է բաց աչքերով նայեն, տեսնեն այն դրականը, ինչ արվել է մինչև հիմա, այն, ինչ տրվել է ժողովրդին, այն միջոցները, որոնցով վերականգնվել է անկախության առաջին ութ տարիներին հիմնիվեր կործանված տնտեսությունը, մշակույթը և այլն։ Մարդիկ պետք է տեսնեն այն, ինչ տրվել է նրանց ու գնահատեն։ 

Եթե տեսնեն, գնահատեն ու գան նորմալ ինքնագիտակցության, կունենանք իրական, ոչ թե երևակայական ակնկալիքներ։ 

Մեր ժողովուրդը հեշտ խաբվող ժողովուրդ է, հեշտ է խաբվում, իսկ հուսահատվելու ժամանակ ոչ թե ամրապնդվում է, այլ գլխահակ ման է գալիս ու սպասում է, թե ով իրեն պետք է դուրս բերի այդ վիճակից։

Մտավորականությունը պետք է հիշեցնի ժողովրդին՝ առճակատում չպետք է լինի

Մտավորականների դերը պետք է լինի հաշտեցման ճանապարհ փնտրելը։ Մեր մտավորականությունը պետք է դարձյալ հիշեցնի մեր ժողովրդին՝ առճակատում չպետք է լինի։ Մեր ժողովուրդը չպետք է գնա ուժով ճանապարհներ փնտրելու։ Գիտենք՝ հասարակությունը սևերի ու սպիտակների են բաժանել։ 

«Սևերի» մեջ էլ պետք է որոշ սպիտակ կետեր արթնանան, և «սպիտակները» չպետք է մտածեն, որ իրենք կատարելապես սպիտակ են, իրենց սպիտակության հենարանը պետք է գտնեն նաև ժողովրդի մյուս հատվածի մեջ։

 Մտավորականությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, բայց մեր մտավորականությունը, տեսնում եք, հենց վրան «փըխկ» են անում, նահանջում է, չկա։ 

Հիշում ենք՝ մի տեղ հավաքվեցին, միավորվեցին, ինչ-որ բան խնդրեցին կամ պահանջեցին, հետո սկսեցին իրար հետևից հրաժարվել իրենց խոսքից։ 

Կարիք չունենք եղած աղբը կամ ցեխն իրար հետ տրորելու, հարկավոր է ուղի հարթել, որպեսզի գնանք մեր ժողովրդի իրական շահերի ճանապարհով։ 

Մեր գենը չի թողնի, որ գնանք առճակատման։ Նման չենք մյուս ժողովուրդներին։

 

Համախմբվելու կարողությունը դեռ չենք կորցրել, այն մեր գոյության պայմանն է:

Մեր արմատների մեջ կա վերադարձի հզոր ուժ

Մշակույթ հիմա գոյություն չունի, այն մշակույթը, որը պետք է գոյություն ունենար։ Բոլոր ասպարեզներն ունեն իրենց մշակույթը՝ տնտեսությունը, առևտուրը, կառավարումը և այլն, իսկ բուն՝ արվեստի կողմից մշակվող մշակույթը չկա։ 

Արվեստը նույնն է, ինչ օդը, ջուրը, հողը և կրակը։ Դրանից եկող մշակույթն այսօր չունենք։ Այն կենարար է, ամեն մեկն արվեստի բնագավառից ստանում է համապատասխան ուժ, կորով, կենսական էներգիա և փոխանցում ժողովրդին։ 

Դա հիմա չունենք։ Կան արվեստի հատուկենտ գործեր, որոնք կլինեն մեր հենարանները՝ վերստին իրական մշակույթ ունենալու համար։ Այն, ինչ կա, չեմ ուզում վատ բառերով ասել, բայց վաղուց ի վեր դուրս է ժայթքել Արևմուտքից և հիմա մատուցվում է մեր ժողովրդին։ 

Բաներ կան, որոնք ժամանակին արգելված են եղել և քաղցր պտուղ են թվացել։ Բայց դա չէ, որ քաղցրացնում է կյանքը, քաղցր պտուղը վերածվում է այլափոխության, և այլափոխված էլ մի կերպ «յոլա» են գնում։ 

Տես, ուրախանում են, պարում, երգում, երբեմն դրանց մեջ, իհարկե, հաջողված, ուրախացնող բաներ էլ կան։ Բայց, մեծ հաշվով, դա ի՞նչ մշակույթ է։

 Ազգային արժեքները, դիմագիծը կորցնելու մտավախություններ եղել են տարբեր ժամանակներում, բայց մենք դրանք չենք կորցրել, որովհետև մեր արմատների մեջ կա վերադարձի, վերադառնալու հզոր ուժ։ Դրանով ենք կենդանի, Աստված դրանով է պահում մեզ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԿառավարությունը երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին նոր որոշում է ընդունել «Մարսել»-ը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Իրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Մինչև կեսգիշեր ջուր չի լինելու․ հասցեներ Պարեկ է վրաերթի ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ Գրիգորյան«Երբ եկավ Վիգեն Չալդրանյանը, իմ կարիերային վերջ եղավ». Արմինե Պողոսյան Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան ԱՄՆ-ը պատրաստ է առաջիկա օրերին հшրված հասցնել Իրանին. CBS NEWS Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 19-ի համար Պարզվել է Աբելյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը Այս փուլը հաղթահարելու դեպքում կվազեմ ամբողջ Երևանով․ Սանդրո ՊերկովիչՎիճաբանություն և ծեծկռտուք. լողավազանի դիմաց 5 հոգով ծեծի են ենթարկել երիտասարդներին․ վիրավորներ կանՊարզվել է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը․ մանրամասներԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՀրավառելիքի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվելՈստիկանները պարզել են Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակըԹրամփի համբերությունը սպառվել է. Իրանի դեմ պատերազմի հավանականությունը 90 % է. ԶԼՄՁայնը շատ բարձր էր․ երեխաներ էին խաղում, վախեցան, փախան, նրանցից մեկն էլ ընկավ. Աջափնյակի բնակչուհին՝ կրակոցների մասին«Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորըՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԻ՞նչն է եղել Աջափնյակի կրակnցների պատճառը․ մարդիկ տեղյա՞կ են Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանՄեկ զnհ, երեք վիրաhատվող քաղաքացի՝ ծանր վիճակում. Աջափնյակի կրակnցների հետևանքը IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԿրակnցներ և վիրավnրներ Երևանում․ ի՞նչ է եղել Այսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված