Հոկտեմբերի 26- ը Զոքանչների միջազգային օրն է
Ուշադրության կենտրոնումՍևակ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հոկտեմբերի 26-ը զոքանչի միջազգային օրն է։ Այս տոնը նշելու ավանդույթը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում՝ 1920-ական թվականներին, սկզբում այն ընկալվել է իբրև կատակ, այնուհետև սովորույթը տարածվել է այլ անգլալեզու երկրներում ևս։ Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարեւոր անդամների միջեւ հարաբերությունների բարելավումն է։ Ընտանիքի անդամները, հատկապես՝ փեսաները, այս օրը պետք են առավել ուշադիր ու հոգատար լինեն, կատրեն իրենց սիրելի զոքանչների բոլոր ցանկությունները և նվերներ մատուցեն նրանց։ Այս օրը խորհուրդ է տրվում փեսաներին շնորհակալություն հայտնել իրենց սիրելի զոքանչներին, որ նրանք այդքան լավ աղջիկ են դաստիարակել։