Սահմանադրական փոփոխությունների գործընթացը դարձել է քարոզչության առարկա, քվեարկողներն էլ՝ քարոզչության օբյեկտ
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբւոքյան իր էջում գրում է .
Պարբերաբար տեսնում եմ տարբեր սոցհարցումների տվյալներ, որոնք վերաբերում են նրան, թե ինչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները սահմանադրական փոփոխությունների մասին: Եվ հարցումների մեծ մասում տրվում է հետևյալ հարցը. ՛՛Ինչպե՞ս եք վերաբերում սահմանադրական փոփոխություններին՛՛, և մարդկանց մեծ մասը պատասխանում է, որ դեմ է:
Բայց զարմանալիորեն հարցումների մեծ մասում չի հնչում տրամաբանական հաջորդ հարցը. ՛՛Իսկ ինչու՞ եք դեմ՛՛, կամ ՛՛Ինչու՞ եք կողմ՛՛: Չէ՞ որ միայն դեմ կամ կողմ լինելով չէ, քանի որ այդ երկու դիրքորոշումները մեզանում ձևավորվում են քարոզչության արդյունքում, ոչ թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին և բանավեճերին մասնակցելու կամ դրանց հետևելու արդյունքում:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը դարձել է քարոզչության առարկա, քվեարկողներն էլ՝ քարոզչության օբյեկտ: