Տասնվեց տարի է՝ Հայաստանը տարածքից չի վերածվում պետության, հայրենիքի
BlogՄեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անցել է տասնվեց տարի։ Տասնվեց տարի է Հայաստանը տարածքից չի վերածվում պետության, հայրենիքի։ Տասնվեց տարի է ժողովրդի մեծամասնությունը Հայաստանի բնակչից չի դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու։
Եվ տասնվեց տարի է չենք գտնում ապագայի մեր տեսլականը, ապրելու, արարելու մեր նպատակը՝ օրերը դարձնելով ամիսներ, տարիներ, տասնվեց տարիներ...
Հոկտեմբերի 27-ին միացավ անապագա Հայաստանի ժամացույցը, որի զարկերը կանգնացնող չկա...