Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր «Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց


Ռադիոն Հայաստանում հիմնականում դրվեց երաժշտական ռելսերի վրա

Հասարակություն
« Ռադիոն շեշտը դրեց ավելի շուտ այն երաժշտության վրա, որն առավել մեծ սպառում ունի՝ ռուսական էստրադայի (իր բոլոր մոդիֆիկացիաներով, ընդուպ մինչեւ «գողական» պոետիկան) եւ հայկական փոփի (ներառյալ թեթեւ ու կոշտ ռաբիզ ոճավորումները) »

Ռադիոն մեդիայի այն տեսակն է, որը հասանելիության առումով մրցակիցներ չունի: Ռադիոն ազատ է ժամանակատար ու ծախսատար վիզուալ բաղադրիչից եւ դրա շնորհիվ կարողանում է լինել թե՛ օպերատիվ, թե՛ չպարտադրող (ֆոնային): Այսինքն՝ այնպիսին, ինչպիսին ուզում է:

Հայաստանում ռադիոյի պահանջարկն առավել զգացվեց անկախության առաջին տարիներին, երբ ծանրաքարշ հեռուստատեսությունը չէր հասցնում բավարարել լսարանի ցանկությունները (նաեւ օբյեկտիվ պատճառներով, քանի որ էլեկտարէներգիայի հովհարային անջատումները հեռուստատեսությունը դարձրին անդամալույծ մեդիա):

Իսկ ռադիոն ծաղկեց, որովհետեւ՝

ա) անխափան աշխատող միակ մեդիան էր, որի սարքերը կային գրեթե բոլորի տանը,

բ) սկսեց հեռարձակել այն երաժշտությունը, որը սովետական տարիներին փակի տակ էր,

գ) հայտնվեցին նոր սերնդի լրագրողներ ու հաղորդավարներ, որոնց խոսելաոճը կարծրատիպերից դուրս էր, կարելի է ասել՝ մարդամոտ: Իսկ դա գրավիչ ու թարմ էր:

Բայց բավականին արագ ռադիոն զիջեց իր դիրքերը: Պատճառներից հիմնականը, թերեւս, այն էր, որ լուրջ ներդրումներ չեղան (այդ թվում՝ նաեւ գաղափարային):

Շատ ռադիոկայաններ կարծես սահմանափակվեցին երաժշտության նոն-ստոպ թողարկմամբ: Իսկ այն կայանները, որոնք հավակնում էին սեփական դեմքը (ավելի ճիշտ՝ ճանաչելի ձայները) ունենալ, ստիպված էին տարեցտարի լսարան կորցնել: Թարմ արյունն ու ոճը լավ է սկզբնական շրջանում, հետո պետք է գա նաեւ բովանդակային որակը, այլապես լսարանի կորուստն անխուսափելի է:

Ռադիոյի բումը կանգ առավ, եւ սկսվեց առանց այդ էլ փոքր լսարանի մասնատումը, նեղացումը ու, եթե կարելի է այդպես ասել, կոնկրետացումը, որը պայմանավորված էր հիմնականում երաժշտական նախասիրություններով: Վերջին տարիների ռադիոկայանների ցանկը հիմնականում խմբագրվեց ըստ երաժշտական ժանրերի:

Որոշ կայաններ անհետացան (օրինակ՝ «Ռադիո Ջազ»-ը, «Նոր ռադիո»-ն), առաջ եկան ավելի զանգվածային երաժշտություն սփռողները («Ռադիո Ջան»-ը, «Լավ Ռադիո»-ն): Եվ եթե ճիշտ է այն պնդումը, թե մենք այն ենք, ինչ լսում ենք, ուրեմն, մենք հիմա այսպիսին ենք:

Radio_Research_2011Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2011թ. նոյեմբերին

Radio_Research_2015Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2015թ. սեպտեմբերին

Այս հետազոտությունը կատարել է Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, որն արդեն չորս տարի շարունակ պարբերաբար ուսումնասիրում է ռադիոշուկան: Ռադիոլսարանի վերջին հետազոտությունը անցկացվել է 2015 թ.-ի օգոստոսի 28-ից- սեպտեմբերի 8-ը Երեւանում: Հարցումները կատարվել են հեռախոսով՝ հաշվի առնելով Հայաստանի համամասնությունն ու սեռատարիքային կազմը: Հարցվողները 800-ն են:

Յուրաքանչյուր եռամսյակը մեկ կատարվող հարցումները թույլ են տալիս ռադիոլսարանի նախընտրությունը հասկանալ: Դա հետաքրքիր է ոչ միայն գովազդատուների, այլեւ սոցիոլոգների տեսանկյունից:

Այս չորս տարիների ընթացքում ռադիոլսարանը փոքր-ինչ նվազել է:

Listening_to_the_radio_2011Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2011թ. նոյեմբերին

Listening_to_the_radio_2015Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2015թ. սեպտեմբերին

Համենայնդեպս, պարզ է, որ ռադիոն շեշտը դրեց ավելի շուտ այն երաժշտության վրա, որն առավել մեծ սպառում ունի՝ ռուսական էստրադայի (իր բոլոր մոդիֆիկացիաներով, ընդուպ մինչեւ «գողական» պոետիկան) եւ հայկական փոփի (ներառյալ թեթեւ ու կոշտ ռաբիզ ոճավորումները):

Լուրերն ու տեղեկատվական ծրագրերն այդպես էլ չհավասարակշռեցին երաժշտության հեղեղը: «Խոսող» ռադիոյի տեսակը, ի տարբերություն «երգող» ռադիոյի, հիմնականում ներկայացվեց «Լրատվական ռադիո»-ով եւ հանրային ռադիոյով: Դա, թերեւս, բնական էր, քանի որ երաժշտությունը հեշտ է կազմել ու խմբավորել, եւ ռադիոն Հայաստանում դրվեց հեշտ ռելսերի վրա:

Ռադիոունկնդրումը հիմնական գործունեությանը զուգահեռ կատարվող մի պրոցես է: Ասենք՝ ռադիո ես լսում ավտոմեքենա վարելիս եւ ճանապարհ ուղեւորվելիս: Նաեւ ստեղծագործելիս (նկարելիս կամ ճաշ եփելիս):

Այդ դեպքում ընտրում ես այն կայանը, որը քո փոխարեն քո սիրած երաժշտությունը կընտրի: Նաեւ լեզուն ու ժանրը:

Այժմ կարող ենք լսել «Ռուսկոյե ռադիո» (ռուսական անծայրածիր էստրադայով), «Ավտոռադիո» (կիսառուսերեն-կիսահայերեն խոսող հաղորդավարներով), «Ռադիո շանսոն» (բնականաբար, ռուսական բանտային երգացանկով), հայալեզու, բայց արաբա-թուրքական մեղեդային կառուցվածքով երգեր հեռարձակող «Ռադիո Ջան», հայկական փոփ-ռաբիզ «Լավ Ռադիո» եւ էլի տարբեր երաժշտական կայաններ, որոնք մեծ ջանքեր չեն պահանջում ու աշխատում են փոքր լսարանի համար:

«Ռադիո Երեւան»-ն, օրինակ, փորձում է ավելի զուսպ ու որակյալ երաժշտություն հեռարձակել, «Ռադիո Վան»-ը աշխատում է պահպանել իր լսարանը երկլեզու հաղորդումներով:

Հետաքրքիր է, որ այսօր Հայաստանում ռադիոն որքան հայալեզու, այնքան էլ ռուսալեզու է: Եվ խոսքը ոչ միայն երգերի բառերի, այլեւ հաղորդումների մասին է: Սա, թերեւս, լրացուցիչ ուսումնասիրություն է պահանջում: Միգուցե ռուսերենը ապագայի լեզուն է, եւ ռադիոկայանները դա առաջիններից են հասկացել: Իսկ միգուցե հենց լեզվի ընտրությունն է խանգարում առաջընթացին: Սա անհայտ է:

Հայտնի է միայն, որ ռադիոն Հայաստանում իր լավ օրերը չի ապրում: Ե՛վ ֆինանսներ են պետք, եւ՛ նոր գաղափարներ:

Նունե Հախվերդյան

Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինՄի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ«Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԳերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքըԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանՇտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն
Ամենադիտված