Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


«Հա­յաս­տա­նը պատ­րա՞ստ է այս­պի­սի թանկ գին վճա­րել՝ բա­վա­րա­րե­լու իշ­խա­նու­թյան որոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ամ­բի­ցի­ա­նե­րը»

Մի քանի օրերի տարբերությամբ միջազգային հարթակներից հերթական հայտարարությունը հնչեց, որտեղ անդրադարձ կատարվեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Խոսքը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ նախորդից ավելի կոշտ ձևակերպումներով աչքի ընկնող հայտարարության մասին է։ 

Այս հայտարարություններին զուգահեռ, սակայն, իշխանության ներկայացուցիչները շարունակում են ոչ միայն ողջունել դրանք, այլև պնդել, որ ՀՀ քաղաքացիներն են իրենց առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջ դնում։ Խոսելով արդարացումների, ինչպես նաև վերոնշյալից բխող հետևանքների մասին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց. 

«Միջազգային կառույցները հիմա Հայաստանի հետ մոտավորապես խոսում են այնպիսի սրությամբ, ինչպես իշխանությունները խոսում են իրենց ընդդիմախոսների հետ։ Տարբերությունն այն է, որ միջազգային կառույցները դա անում են դիվանագիտական լեզվով, իսկ իշխանությունները՝ առանց դիվանագիտական լեզվի։ 

Չգիտե՞ն այդ լեզուն, թե՞ համարում են, որ կարող են իրենց թույլ տալ նման կերպ խոսել, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ միջազգային կառույցները համարյա ուղիղ խոսքով ասում են՝ այդպես չեն անում»։ 

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ այլ բան է ներքին օգտագործման համար ընտրված հռետորաբանությունը, մեկ այլ բան՝ իշխանության իրական պահվածքը։

 «Ներքին օգտագործման համար՝ «դուխով» խոսակցություն, իսկ երբ տեսախցիկներն ու խոսափողներն անջատվում են, միանգամից սկսում են փնտրել տարբերակներ, որ կարողանան եվրոպացիների հետ հարցեր լուծել։ 

Փորձում են ծանոթ ման գալ, որ հարթեն իրավիճակը։ Հռետորաբանությունը և իրական գործելաոճը միշտ չէ, որ համընկնում են։ Եթե, այնուամենայնիվ, իշխանությունները համարում են, որ այդքան կան, որ ունեն այնպիսի լեգիտիմություն, որ կարող են անտեսել ամեն ինչ, այդ թվում՝ արտաքին հատվածից հնչող հայտարարություններն ու վերաբերմունքը, թող փորձեն Եվրոպայի հետ էլ նույն լեզվով խոսել։ 

Եթե կարծում են, որ կարող են այս հարցում էլ ժողովրդի անունից խոսել ու ժողովրդի թիկունքում թաքնվել, ինչպես երկրի ներսում, եվրոպական կառույցների հետ էլ թող փորձեն խոսել նույն տոնով ու փաստարկներով։

 Իրենք թող խոսեն, մենք էլ կգնահատենք, թե այդ ռեսուրսը որքանո՞վ է բավական նաև երկրից դուրս այսպիսի գործիքակազմ օգտագործելու համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Վիգեն Հակոբյանը հավելեց՝ իրականում մեկ տարին և ութ ամիսը ցույց տվեցին, որ իշխանությունը չի աճում պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից. «Քայլն անում են, ուժգին հակահարված են ստանում, հետո հետ են քաշվում։ Կարծում եմ՝ հիմա էլ է նույն աշխատաոճը շարունակվում։ 

«Փորձենք, բայց եթե հակահարված ստանանք կամ մեծերն արգելեն, ուրեմն, հետ կքաշվենք, եթե չգան ու չպատժեն, ուրեմն, նորմալ է»։ Ամեն ինչ նշված տրամաբանության մեջ է, թեպետ մեծերը վերջին շրջանում, կարծես, պատժում են։ Սկզբից փափուկ հայտարարություններ են հնչեցնում, հետո մի քիչ ավելի կոշտ հռետորաբանությամբ նախազգուշացնում են, մեկ էլ՝ տեսնում ես, որ գործը կարող է հասնել պատժամիջոցների։ 

Համաձայն ես, թե ոչ արտաքին հատվածի կարծիքների հետ, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ կան իրողություններ, կան միջազգային համակարգեր, որում գտնվում ես։ 

Ինչ-որ քայլ անելուց առաջ գոնե պետք է փորձել համաձայնեցնել դրանք, խորհրդակցել, հասկանալ դրա հնարավորությունը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ինչպես կառավարման սկզբնական շրջանում, այնպես էլ այսօր իշխանությունը չի առաջնորդվում այս կարևորությամբ։ 

«Այսօր անգամ իշխանական շրջանակներն են առաջ բերում հետևյալ հարցը. արժե՞ արդյոք արևմուտքի հետ հարաբերություններն այնքան փչացնել, այդ կառույցների հետ առճակատման գնալ՝ այս պահին կոնկրետ մարդու հարց լուծելու կամ որևէ մեկին հետագայում աշխատանքի տեղավորելու համար։ Խնդիրն այն չէ, թե ՍԴ նախագահը կմնա, թե չի մնա, բայց կան հստակ գործընթացներ։ 

Այլ հարց է, թե որքանով է սա կարևոր հասարակության համար, բայց եթե իշխանության համար, այնուամենայնիվ, այդքան կարևոր է, կարելի է գոնե սահմանադրական ճանապարհով ու օրենքների շրջանակներում հասնել նպատակին, որ որևէ մեկը չկարողանա կշտամբել, մեղադրել այնպես, ինչպես այսօր։ 

«Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ հետ կքաշվենք»։ Այս գործելաոճը ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, երբեմն նման է մանկամտության։ 

Պետք է գիտակցել, որ ամեն անգամ հետ քաշվելուց շատ լուրջ քաղաքական ու իմիջային կորուստ է լինում։ Ինչպես ասում են՝ «полбеды», եթե այն միայն մեկ անձի իմիջային կամ քաղաքական կորուստ է։ 

Ավելի մտահոգիչ է երկրի քաղաքական ու իմիջային կորուստը»,-նշեց մեր զրուցակիցը։ Քաղտեխնոլոգը հավելեց, որ ՍԴ-ի խնդիրը միջազգայնացել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր առաջին հայտարարությունն արեց։ 

«Դա նշանակում է, որ խնդիրն արդեն դուրս է մեր սահմաններից, և Հայաստանը մոնիթորինգի տակ է։ Նման հայտարարությունների պարագայում չարաճճիություն արած երեխայի պես իշխանությունն ինչ-որ մի պահի հետ է քաշվում ու սկսում է փնտրել մեկ այլ տարբերակ՝ կարծելով, թե այս անգամ մեծերը կարող են հանկարծ չնկատել։ 

Այս ամիսների ընթացքում հենց իրենք են խոսել «Պլան Ա»-ի, «Պլան Բ»-ի մասին, բայց ամեն անգամ արժանանում են միջազգային ատյանների կոշտ արձագանքներին։ Առհասարակ, եվրոպական համակարգն ունի որոշակի ընթացակարգեր։ 

Եթե իրավիճակը գնահատում են այնպես, ըստ որի, Եվրախորհրդի անդամ երկրում տեղի ունեցողը չի համապատասխանում ընդհանուր համակարգի կանոններին, շարժվում են ըստ այդ ընթացակարգերի, որոնք ենթադրում են հայտարարություններ, ավելի կոշտ հայտարարություններ, ինչպես նաև պատժամիջոցներ»,-ասաց նա։ 

Անդրադառնալով մեկ այլ արդարացման, ըստ որի՝ ստվերվում է միջազգային կառույցների օբյեկտիվությունը, Վ. Հակոբյանը նկատեց. «Ասում են՝ նույն Եվրոպան է, որը նախորդ ռեժիմներին լեգիտիմացնում էր, իսկ ես կարող եմ ասել, որ ուրիշ Եվրոպա չենք կարող տալ իշխանություններին։ 

Կա այն, ինչ կա, և Հայաստանն այդ համակարգում է գտնվում։ Կա՛մ պետք է կարողանալ լեզու գտնել, կա՛մ լեզու չգտնելու պարագայում մարսել կամ շրջանցել այն պահանջները, որոնք դրվում են նրանց կողմից։ 

Եթե կարողնում ես շրջանցել ու մարսել՝ կգնաս առաջ։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանն այդքան ռեսուրս ունի, որ կարողանա անտեսել նույն Արևմուտքին ու եվրոպական կառույցներին, ինչպես չկարողացավ անտեսել Ռուսաստանի գործոնը, որի վառ օրինակը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն ու դրան հաջորդած գործընթացներն էին։ 

Հայաստանը չի կարող անտեսել նաև ԱՄՆ-ի, Իրանի գործոնը, Իրանի ցանկություններն ու պատկերացումները հայ-իրանական, ինչպես նաև Արցախի հարցի հնարավոր զարգացումների շուրջ։ 

Եթե ունես այս ամենը անտեսելու ռեսուրս, ուրեմն, առնվազն տարածաշրջանում լուրջ գործոն ես։ Իսկ իրականում պետք է լրջանալ, փակել մանկապարտեզը ու մտածել՝ այդ ճանապարհո՞վ ենք գնում, ունե՞նք այն ռեսուրսը, որ միայն ներքին հարցեր լուծելու համար բոլորի հետ վատ հարաբերություններ ու խնդիրներ ունենանք։ 

Իսկ այդ հարցերը գուցե կարևոր են, բայց գոնե հանրության պատկերացումների մեջ ամենևին էլ առաջնային լուծում պահանջող նշանակություն չունեն։ 

Գիտեք՝ քաղաքականության մեջ ցանկացած հարց իր գինն ունի։ Հայաստանի իշխանությանը դեռ մի կողմ դնենք։ 

Հիմա Հայաստան պետությունը պատրա՞ստ է այսպիսի թանկ գին վճարել, որ կարողանա բավարարել իշխանության որոշ ներկայացուցիչների ամբիցիաները»։

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
Ամենադիտված