Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև
BlogՀայոց Տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Yerkirmedia.am» կայքը տեղեկացնում է, որ Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև` նշելով, որ բանաձևն ընդունվել է միաձայն։
Կայքը նշում է որ այդ մասին «Երկիրն այսօրին»-ին հայտնել են ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։
Չեմ կարող ասել այս տեղելատվությունը պաշտոնապես կհաստատվի, թե կհերքվի, բայց քանի առիթ է առաջացել արժե անպայմանորեն նշել, որ Հայ դատի խմբերը և մասնավորապես Հարավային Ամերիկայում գործող կառույցները շատ հետևողական և մեծ գործ են կատարում:
