Նիկոլ Փաշինյանը միայնակ ավելի «ընդդիմադիր» է, քանի իրենց ընդդիմադիր հայտարարած մյուս կուսակցությունները միասին
BlogԱլեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Նայելով այսօրվա մեր քաղաքական դաշտին ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ ավելի <ընդդիմադիր> է, քանի իրենց ընդդիմադիր հայտարարած մյուս կուսակցությունները միասին վերցրած: Դա լավ կամ վատ չէ, այլ մերօրյա քաղաքական իրողությունն է: Քաղաքական դաշտում նոր դիրքավորում ստանձնած քաղաքական գործչի արմատականությունն այսօր հիմնված և արտացոլում է սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների ակնկալիքները, քաղաքական արմատական դիրքորոշումները: Ու չի բացառվում, որ հետագայում, այս հարթակը իրենով փակելով, նա ընդդիմադիր գործչի համար կունենա քաղաքական հաջողություններ: Ինչևէ կտեսնենք...