Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»


Բաղեղի տերև՞, կարապների սե՞ր, թե՞ պարզապես «սրտիկ»

«Սրտիկ» խորհրդանիշը ամենահանրաճանաչ և առավել հաճախ օգտագործվող նշաններից մեկն է: Այն պատկերում են ամենուր և ամեն տեղ՝ կոնֆետների տուփերի, վերնաշապիկների, բացիկների վրա և այլն:

 Իսկ սոցցանցերում այն պարզապես դարձել է անփոխարինելի: Սակայն բանն այն է, որ մեզ քաջ հայտնի այս պատկերը բոլորովին էլ նման չէ սրտին: Հարց է ծագում, իսկ որտեղի՞ց է այն հայտնվել: Այս խորհրդանշանի առաջացման մի քանի առասպելներ կան: 

Ըստ մի վարկածի, սրտի նշանը «նկարվել» է բաղեղի տերևից (ռուսերեն плющ, լատիներեն Hedera): 

Ենթադրաբար հնում բաղեղը համարվել է խորը կապվածության խորհրդանիշ, քանի որ այն, հանդիսանալով փաթաթվող բույս, կարծես թե գրկում է ծառերը և այլ իրերը: Բացի դա, հելենիստական մշակույթում բաղեղի տերևը համարվել է գինեգործության աստված Դիոնիսոսի խորհրդանիշը: 

Հունական անոթների վրա այն հաճախ է օգտագործվել որպես նախշազարդ: Բաղեղը շատ նշանակություններ է ունեցել, ընդ որում՝ անգամ անբարո: 

Մեր թվարկությունից առաջ չորրորդ դարում հունական հասարակաց տները որպես իրենց «ապրանքանշան» օգտագործել են բաղեղի տերև: Հետագայում այդ խորհրդանշանը որոշակիորեն ձևափոխվել է և դարձել սրտի նշան: 

Ըստ մեկ այլ վարկածի, սրտի խորհրդանիշը իրենից ներկայացնում է դեմ դիմաց կանգնած երկու կարապ, որոնք հպվելու պահին առաջացնում են սրտի պատկերը: Բանն այն է, որ կարապները համարվում են սիրո, հավատարմության խորհրդանիշ, քանի որ այդ թռչունները զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար, որը կենդանական աշխարհում հազվագյուտ երևույթ է: Մեկ ուրիշ վարկածի համաձայն, սրտի խորհրդանշանը նման է սիլֆիում բույսի սերմին: Նշենք, որ ներկայումս այդ բույսը անհետացած բուսատեսակ է: 

Սիլֆիումը բազմաթիվ հրաշալի հատկություններ է ունեցել, իսկ դրանցից կարևորագույնն այն է, որ այն կարելի էր օգտագործել որպես հակաբեղմնավորիչ: Սիլֆիումը համարվել է Ապոլոնի նվերը և վաճառվել շատ թանկ: Նույնիսկ դրամների վրա են դաջել նրա պատկերը, որը խիստ նման է «սրտիկին»: 

Իսկ հոգեբան, պրոֆեսոր Գիլդինո Պրանցարոնեն կարծում է, որ սրտի խորհրդանշանի առաջացումը կապված է լրիվ այլ երևույթի հետ: 

Բանն այն է, որ հին հույներն ու հռոմեացիները կանացի գեղեցկությունը ասոցացրել են կնոջ մարմնի հետ՝ հետևից: Այսինքն, ըստ հոգեբանի, ստացվում է, որ սրտի սիմվոլը նման է կնոջ հետույքի արտապատկերին: 

Ի դեպ, նման եզրակացության է հանգել Պրանցարոնեն՝ ուսումնասիրելով ներկայումս Սուրբ Վալենտինի տոն անվանումը կրող հնագույն տոնը: 

Ըստ պրոֆեսորի, սրտի խորհրդանշանը ծագել է Հին Հունաստանում, և կապված է եղել հին հունական սիրո աստվածուհի Աֆրոդիտեի մարմնամասերի հետ: 

Հետագայում դա անցել է եվրոպացիներին՝ չփոխելով իր ձևը, բայց փոխելով իմաստը՝ ներկայանալով որպես սրտի խորհրդանշան, մի խոսքով՝ «սրտիկ»:

 Սակայն, ինչ էլ լինի, կարևորն այն է, որ այս խորհրդանշանը այսօր ասոցացվում է սիրո ու համաձայնության հետ: Այնպես որ, այսօր ազատորեն «սրտիկեք» միմյանց: Շնորհավոր Սուրբ Սարգսի տոնը: 

Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»
Ամենադիտված