Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երկար ժամանակ ջուր չի լինի Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար


Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիևի ստերը․ Շարմազանով

Blog

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան, իր ձեռագրին հավատարիմ, տարածում է Ալիեւի ստերը` «Ղարաբաղը Ադրբեջան է» վերտառությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Զերծ մնալով քաղաքական գնահատակնից` ստորեւ ներկայացնում եմ պատմական եւ իրավական փաստեր ադրբեջանական կեղծ թեզերի վերաբերյալ:

1. Անտիկ պատմիչներ Ստրաբոնը եւ Դիոն Կասիոսը Օրխիստենեն, այսինքն` Արցախը հիշատակում են որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:

2. Պլինիոս Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Դիոն Կասիոսը, Ապիանոսը եւ Ստրաբոնը իրենց աշխատություններում հստակ նշում են, որ Հայաստանի եւ Աղվանքի սահմանն անցնում է Կուր գետով:

Հետեւաբար, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ կովկասյան թուրքերի կամ այսօրվա ադրբեջանցիների քարոզչությունը որոշել է տեր կանգնել աղվանական ժառանգությանը, ապա այստեղ եւս պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ Արցախ եւ Ուտիք պատմական նահանգները սահմանակից են եղել Աղվանքին եւ նույն անտիկ պատմիչների վկայությամբ չեն մտել նրա աշխարհագրական սահմանների մեջ:

3. Ադրբեջան անվանումով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է միայն 1918թ. մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ռազմական ինտերվենցիայի արդյունքում:

4. Միջազգային հանրությունը չի էլ ճանաչել 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը: Ազգերի Լիգան ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի հանրապետությունը, այլեւ չի ընդունել Ադրբեջանի հանրապետության դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ:

5. 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի 5-րդ Կոմիտեն արձանագրել է. Ադրբեջանի հանրապետությունը նախկինում երբեք պետություն չի եղել եւ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների մեջ ինչպիսին է Մոնղոլիան /նկատի ունի մոնղոլ-թաթարական տիրապետությունը/ կամ Պարսկաստանը, իսկ 1813թ-ից Ռուսական կայսրությունը: Ադրբեջան անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարեւան պարսկական գավառի անուն, որը ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում:

Այսպիսով, Ազգերի Լիգան դեռ 1920թ. արձանագրել է

ա. Ադրբեջան պետություն մինչեւ 1918թ. գոյություն չի ունեցել

բ. Ադրբեջան անվանումը պարսկական գավառներից մեկի փախառնված անվանումն է

գ. Հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշեմ, որ նրա շուրջ վեճերը ակտիվացել են Ռուսական կայսրության քայքայման ժամանակաշրջանում: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղում օրենսդիր իշխանությունը իրականացվում էր Ղարաբաղի հայերի համագումարների միջոցով: Առաջին համագումարը 1918թ. հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախ վարչաքաղաքական միավոր`ընտրելով Ազգային խորհուրդ եւ կառավարություն:

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղը ներառել իր կազմում, բայց թե երկրորդ եւ թե երրորդ համագումարները մերժում են թուրքական զորքերի պահանջը`անդամակցել Ադրբեջանին: Նման որոշումներ են կայացնում նաեւ 1919թ. հրավիրված համագումարները:

Ռազմական բախումներից խուսափելու համար 1919թ. օգոստոսի 22-ին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը եւ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են կնքում , որի համաձայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Ընդ որում, համաձայնագրում չէր փոխվում Ղարաբաղի կարգավիճակը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռանյին Ղարաբաղի հայերի համագումարի հետ համաձայնագրի ստորագորւմը փաստում է, որ Ադրբեջանի հանրապետությունը ճանաչում է Ղարաբաղը որպես ինքնուրույն իրավաբանական միավոր:

Սակայն 1920թ. մարտին ադրբեջանցիները՝ խախտելով համաձայնագիրը, ռազմական գործոություններ են սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նման պայմաններում 1920թ. ապրիլի 23-ին Ղարաբաղի հայերի համագումարը Ղարաբաղը հռչակում է Հայաստանի անքակտելի մաս: Իսկ 1920թ.օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրում, ըստ որի` խնդիրը պետք է լուծվի ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվելիք պակտով:

Արձանագրենք, որ 1918-1920թթ. Լեռանյին Ղարաբաղը ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում, իր հերթին Ադրբեջանի հանրապետությունն էլ այդ ժամանակաշրջանում անգամ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից:

1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը ընդունում է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը դառնում են Խորհրդային Հայաստանի մաս: Իսկ 1921թ.

հունիսի 12-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Ազգային խորհուրդը որոշում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ՀԽՍՀ անբաժանելի մաս:

Արդեն 1921թ. հուլիսին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը առաջարկում է Ղարաբաղի պատկանելության հարցը քննարկել Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում:

Հուլիսի 4-ի նիստը մերժում է Ադրբեջանի առաջարկը : Սակայն հաջորդ օրը ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կցվում է Ադրբեջանի ԽՍՀ-ին:

Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը նոր թափ է ստանում 1988թ.-ին: Նույն թվականի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ օրենսդրության համաձայն`դուրս է գալիս Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը ձեռնամուխ է լինում անկախության գործընթացին` ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անկախության մասին հռչակագիրը:

Այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում էր 1990թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ համապատասխան օրենսդրությանը :

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ իրականացրեց անկախության հանրաքվե:

Ի գիտություն պատմական եւ իրավական փաստերի կեղծարարների՝ նշեմ, որ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում գրանցված քվեարկողների 82,2 տոկոսը, որոնց 99 տոկոսը կամ 107.648 մարդ «այո» է ասել Արցախի անկախությանը :

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ԽՍՀՄ միակ ինքնավար մարզը, որ ձեռք է բերել իր անկախությունը Խորհրդային ներքին օրենսդրության համաձայն: Հետեւաբար Ալիեւ կրտսերի հայտարարությունները ոչ միայն փաստերից զուրկ է, այլ նաեւ արհամարհանք է պատմագրության, միջազգային իրավունքի հանդեպ:

Հ.Գ.Դժբախտաբար երեկ այս փաստերի մեծ մասը չներկայացվեց Փաշինյանի կողմից։Իսկ ներկայացվելու դեպքում Ալիև-կրտսերն առնվազն խելոք կլսեր, այլ ոչ թե կժպտար։

Հ.Հ.Գ.ռամիլսաֆարովներին հերոսացնելու,ապրիլյան ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ սանձազերծելու ու մեր զինվորներին գլխատող ստահակներին պարգևատրելու մասին էլ չխոսվեց։

Հետո էլ կասեք քննադատում եմ։

Բա ի՞նչ եք առաջարկում,ծափահարե՞մ այսքանից հետո»,-նշել է նա։

 

ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երկար ժամանակ ջուր չի լինի Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Երկրաշարժ է գրանցվելԿանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումը Երաշխավորված խաղաղության գաղափարն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերшզմ» ծրագրային տոքսիկոզը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր ԱվանեսյանԵրկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԵրևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal 60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Գեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքը ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Իրանը ցանկանում է, որ Լիբանանը ներառվի hրադադարի ցանկացած hամաձայնագրում. Reuters Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը 31-րդ երթուղին սպասարկող ավտոբուս է այրվել, տուժածներ կա՞ն Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 26-ի համար Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված