Արդյոք գալո՞ւ է մի օր, որ մարդկությունը իզուր չապրի, որ ամեն մի վայրկյանը միայն գիտակցելով, զգալով առաջ տանի...
BlogԳարիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ժամանակը անխնաբար վատնում ենք, նրան սպանում ենք և դարձյալ բղավում ենք՝ կյանք ենք ուզում, կյանքը կարճ է: Ամենալավ կյանք անցկացնողի մի ժամը ավելի երկար է, քան ամենավատ կյանք անցկացնողի ամբողջ կյանքը: Մենք այնքան անխիղճ ենք, որ ժամանակը՝ Աստծուն, կյանքին սպանում ենք... Ես այժմ ցանկանում եմ, որ այս րոպեն միշտ տևողական մնար, որովհետև քանի սահում են րոպեները, մենք այնքան ավելի շուտ ենք մանվում ապականության, ոչնչության, մոռացության, անգործության:
Վերջապես, մենք դեռ չգիտենք, թե ինչու՛ ենք ապրում, ապրելը նպատակ չունի... և որքան հիմարություն է աննպատակ ապրելը: Արդյոք գալու՞ է մի օր, որ մարդկությունը մի քայլ, մի վայրկյան իզուր չգործադրե, իզուր չապրի, որ մարդկությունը ամեն մի քայլը, ամեն մի վայրկյանը միայն գիտակցելով, զգալով առաջ տանի...
1891, դեկտեմբերի 30
(Ավ. Իսահակյան «Հիշատակարան»)