Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


«Նախ անում են, ինչ կամենան», հե­տո առե­րես­վում հե­տև­անք­նե­րին. «հարմար է շատ»

Կորոնավիրուսի հարցը շարունակում է մնալ որպես համաշխարհային կարևորություն ունեցող թեմա։ Քանի որ վարակը շատ արագ է տարածվում և մահացությունների պատճառ դառնում, ուստի պետությունները միջոցներ են ձեռնարկում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ, նույնիսկ ռազմավարություններ մշակում, թե ինչպես պետք է դիմագրավեն վիրուսի տարածման արդյունքում ի հայտ եկած մարտահրավերներին։

Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ վտանգավոր է ոչ միայն վիրուսի տարածումը, այլև դրա շուրջ ստեղծված արհեստական աղմուկը և խուճապային տրամադրությունները։ Դրա համար կառավարությունները մեթոդներ են մշակում հանրության հետ աշխատելու և ավելորդ խուճապային տրամադրություններից խուսափելու համար։

Տարբեր առողջապահական կազմակերպություններ արդեն իսկ աշխատում են կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, սակայն այն նաև ժամանակի հարց է, քանի որ նախատեսում է փորձարկումների իրականացում և դրա արդյունավետության գնահատում։ Ուստի վարակի տարածումը կանխելու հարցում երկրների իշխանություններին այլ բան չի մնում, քան վարակակիրներին մեկուսացնել և պահել հատուկ հսկողության տակ։ 

Օրինակ՝ Չինաստանը կարանտին հայտարարեց ոչ միայն վարակի ծագման վայր հանդիսացող Ուհան քաղաքում, այլև վերջինիս մոտակայքում գտնվող 15 քաղաքներում: Արդյունքում ներկայումս աշխարհից մեկուսացված է մոտ 45 միլիոն մարդ: Եվ համացանցում տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Ուհան քաղաքում կյանքը կանգ առել. մարդիկ դադարել են փողոց դուրս գալ, և փողոցներում կատարյալ դատարկություն է։

Չինաստանը հզոր տնտեսություն ունեցող երկիր է, և իրեն կարող է թույլ տալ կարանտին հայտարարել որոշակի նահանգներում և խիստ սահմանափակումներ մտցնել, սակայն նույնը չենք կարող ասել փոքր երկրների և մասնավորապես Հայաստանի մասին։ Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկիրը պետք է փորձի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի այնպիսի մեթոդներ որդեգրել, որ դրա առաջացրած ցնցումները տնտեսության վրա լինեն հնարավորինս աննշան։

Սակայն մեր իրականության մեջ մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն մտածում առկա վտանգը կանխարգելելու մասին։ Այսպես օրեր շարունակ իշխանությունները փափուկ բարձ էին դնում հանրության գլխի տակ, թե կորոնավիրուսի վտանգ չկա, անհանգստանալու կարիք չկա և այլն։ Բայց երբ գրանցվեց վարակի առաջին դեպքը, իշխանությունները վարակակրի հետ անմիջական շփում ունեցողներին արագորեն տեղափոխեցին Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոց՝ առանց իրենց քայլերի հետևանքների մասին մտածելու։

Բացի այն, որ իշխանությունների այսպիսի կտրուկ և անկանխատեսելի քայլերը և վարակի դեպքի գրանցումից անմիջապես հետո ուսումնական հաստատություններում արձակուրդի մասին հայտարարելը միանգամից խուճապային տրամադրություններ առաջացրին, այլև պայմաններ ստեղծեցին, որպեսզի մեծապես տուժի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորը։

Եվ պատահական չէ, որ մամուլում շարունակաբար տեղեկություններ են հայտնվում հյուրանոցներում ամրագրումների չեղարկման և զբոսաշրջիկների նվազման մասին, իսկ խուճապային տրամադրությունների առաջացումից հետո իշխանավորների այցերը Ծաղկաձոր որևէ կերպ չփոխեցին իրադրությունը։ Իրավիճակն այնքան տարօրինակ է, որ միջազգային մամուլը ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդը անվանել է «5-աստղանի կարանտին»։

Մի՞թե հնարավոր չէր հավանական վարակակիրներին այլ վայր տեղափոխել և մեկուսացնել, որը զբոսաշրջային տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում։ Ստացվում է այնպես, որ կառավարության ոչ կշռադատված քայլերի արդյունքում տուժեց երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով, որ Ծաղկաձորում շարունակվում էր զբոսաշրջային բուռն սեզոնը, մյուս կողմից էլ դեռ երկար ժամանակ համացանցային որոնողական համակարգերում Ծաղկաձոր անունն ասոցացվելու է կորոնավիրուսի հետ։ Այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունները գործում են իրավիճակի, պահի ազդեցության տակ և ռազմավարական մոտեցում չեն որդեգրում առկա մարտահրավերներին դիմագրավելու և խնդիրները լուծելու հարցում։ Այսինքն, ինչպես հայտնի մուլտֆիլմում, «նախ՝ անում են, ինչ կամենան», հետո մտածում, իսկ ավելի ստույգ՝ «հանկարծ» իմանում հետևանքների մասին:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում
Ամենադիտված