Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ


«Վստրեչի Ապերի» որդին բերման է ենթարկվել, եղբորորդին՝ ձերբակալվել. Լուսինե Սահակյան

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ  ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Մինչեւ դեպքին անդրադառնալը Լուսինե Սահակյանը նշեց, որ վերջին ժամանակներում Արամ Վարդանյանի մտերիմներին բերման են ենթարկում առանց որեւէ հիմնավորման.

«Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել։ Երբ անձինք որեւէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ… հարազատ, բարեկամ հայտնվել են տեսադաշտում, նրանք բերման են ենթարկվել՝ մտացածին հիմքերով, իբրեւ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս ամենը տեղի ունեցավ, երբ վարչապետը հայտարարում էր՝ բոլորին պետք է ասֆալտներին փռել։ Մենք այդպես էլ չհասկանանք՝ ում էին ուզում ասֆալտին փռել, որովհետեւ այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»,- պատմեց փաստաբան Սահակյանը։

Լուսինե Սահակյանը պատմեց, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանները խուզարկություն են իրականացրել առանց դատարանի թույլտվության. «Սա իրականում խուզարկություն էր, բայց պետք է լիներ դատարան թույլտվությունը, եւ այդ ամենը պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ, ոչ թե սեփականատիրոջը բերման ենթարկեին»։

«Այս ամենն արդեն գազանության հասավ երեկ գիշեր՝ 02։00-ից հետո հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին բոլոր տների տարածքները, եւ կրկին հարյուրին մոտ ոստիկաններ պատերի վրայով ներխուժում էին տներ։ Ոստիկանները կոտրել են ապակին, նույնիսկ չեն սպասել, որ անձինք դուռը բացեն։ Նրանք չեն ներկայացրել իրենց պահանջը։ Պարզեցինք՝ իբրեւ ձերբակալման որոշում են ունեցել ոստիկանները։ Մենք նույնիսկ տեղյակ չենք՝ ինչ գործի մասին են խոսում իրենք։ Մեզ ոչինչ չի ներկայացվել, մենք եղել ենք Ոստիկանությունում, պահանջել ենք, որ բացատրություն տրվի, թե ինչու են ներխուժել տները, մեզ բացատրություն չի տրվել։ Նրանց հայտնվելուց 15 րոպե հետո մենք եղել ենք այստեղ։ Մեր ներկայությամբ ոստիկանները կոտրում էին այս ամենը։ Երբ հարցնում էինք՝ ինչ նպատակով են նրանք հայտնվել այստեղ, արդյոք սանկցիա ունե՞ն, թե՞ ոչ, մեզ որեւէ մեկը չի պատասխանել»,- ասաց նա։

Փաստաբան Սահակյանը հայտնեց, որ երեկվա գործողությունները տեսանկարահանվել են, հետագայում կտարածեն կադրերը։

Նա նշեց, որ ոստիկանների հետ էր նաեւ Էրեբունու ոստիկանապետը, որը չի պատասխանել փաստաբանների հարցին՝ ինչո՞ւ են խուզարկություն իրականացնում Վարդանյանի տանը։

Լրագրողի դիտարկմանը, գուցե դա առնչություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում տպագրված այն հոդվածի հետ, որտեղ նշվում էր՝ վարչապետի ընտանիքի դեմ քարոզչական արշավ է սկսվել, և նշվում էր նաեւ Վարդանյանի անունը, Սահակյանը չբացառեց նաեւ դրա հետ եղած կապը. «Չեմ ուզում գուշակություններ անել, բայց ժամանակագրական իմաստով գուցե կարող են իրար հետ կապված լինել։ Վարդանյանի համար անհասկանալի էր, թե ինչու էր իր անունն այնտեղ հայտնվել։ Եվ ինչ նպատակով է հատկապես ինքը հետապնդվում»։

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն  իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։

 

 

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Շվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերից
Ամենադիտված