Գովա՞զդ, թե՞ հակագովազդ
BlogԳայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երեկ, ճանապարհատրանսպորտային պատահարները լուսաբանելիս՝ ֆոտոլրագրող Շամշյանը «Հանրապետական» պատգամավոր Առաքել Մովսիսյանին «մեծարեց» «Քյուֆուրչի Շմայս» մականունով, ու ավելացրեց, որ Շմայսից դեռ օգուտ կա, քանի որ վերջինս օգնություն է ցուցաբերել վթարից տուժածներին:Հիմա դա որպես «գովազդ» կարելի էր դիտարկե՞լ, թե՞՝ հակագովազդ՝«ժողովուրդ ջան»: Ի դեպ. գերմաներենով «շմայս» բառի բացատրությունը շատ անվայել ու հակահիգիենիկ արտահայտություն է, ուստի հարկավոր է խուսափել այդ բառի եթերային «արտանետումներից»: Երեւի թե քաղաքացիական հսարակության աչքում լավագույնս վարկաբեկված պատգամավորին հենց դրա համար էլ այդ անվանումն են տվե՞լ...թե՞ մի ուրիշ պատճառ կա...