Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Ջրհոսներ, թույլ չտաք անծանոթներին միջամտել ձեր գործերին․ մարտի 15-ի աստղագուշակը

Life

Ցուլ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները, հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում մի կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն յոգայի վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում: Կարող եք զբաղվել տնային գործերով: Կենցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տարաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ կպահանջի:  

Երկվորյակ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Զերծ մնացեք ֆինանսական խարդախություններից, շռայլություններ թույլ մի տվեք, դրամական միջոցները խնայողաբար օգտագործեք: Հույս չունենաք, թե հակառակորդի ձախողումից կարող եք օգուտ քաղել, չկարծեք, թե մրցակցի վրիպումը ձեզ համար շահեկան կլինի: Հրաշալի օր է մարդկանց հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու և աջակցելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի: Նոր ծանոթյությունները քիչ հավանական են, մինչդեռ արդեն սկսված սիրային հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Խեցգետին: Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի: Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:  

Առյուծ: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին: Օրվա ընթացքում հնարավոր է՝ որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր բարդ իրավիճակներում են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնելու, դուրս գալ դրանցից և նոր կյանք սկսել:

Կույս: Ամեն բան լավ կդասավորվի: Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Մտերիմներն ուշադրություն կպահանջեն: Նրանցից ոմանք օգնության կարիք կունենան, ոմանք՝ խորհրդի, և ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել ձեր սեփական խնդիրներով: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կգիտակցեն, թե ինչ է նշանակում վայելել միայնությունը, անգործության տրվել, անիմաստ գործերով զբաղվել: Այդ կերպ կկարողանաք վերականգնել ուժերը, հոգեկան հավասարակշռությունը: Ծուլության համար մի հանդիմանեք ինքներդ ձեզ, այն այսօր օգտակար է:  

Կշեռք: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այս ժամանակահատվածում շատ երազանքներ կիրագործվեն, մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, և առհասարակ, ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես ուզում եք: Սակայն այս ամենը երկար չի տևի: Բացասական միտումների ազդեցությունն իր մասին զգացնել կտա: Մտերիմների հետ հնարավոր են լուրջ խնդիրներ: Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, խոցելի կլինեն նրանք, ովքեր վերջերս շատ են աշխատել, իրենք իրենց չեն խնայել: Հետևեք առողջ ապրելակերպի կանոններին, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Կարիճ: Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե: Միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք: Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը ճիշտ տեղին կլինի, վերջիններս ամեն բան կանեն, որ ձեզ հարմարավետ զգաք:

Աղեղնավոր: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել և չխառնել հույզերն ու գործնական շահերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:  

Այծեղջյուր: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Ջրհոս: Ամեն բան լավ կդասավորվի, եթե թույլ չտաք անծանոթ կանանց միջամտել ձեր գործերին: Վերջիններիս մեղքով կարող եք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Զերծ մնացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ձեր անձնական հարցերը քննարկելուց, այսօր նրանք վստահելի զրուցակից չեն: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կծնվեն նրանց մոտ, ովքեր ցանկություն ունեն բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են բացահայտել, որ առանց ջանքեր գործադրելու էլ կարելի է գումար վաստակել:  

Ձկներ: Դժվար օր է սպասվում նշանի այն ներկայացուցիչների համար, որոնց ղեկավարները կանայք են: Աշխատավայրում մի շարք խնդիրներ կծագեն: Մանր անախորժություններից մինչև լուրջ միջադեպեր, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ, փոխարենը ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լավ լեզու կգտնեք: Հետևեք փորձառու մարդկանց, տարեց ազգականների խորհուրդներին: Ֆինանսական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել չարժե: Խուսափեք չծրագրված ուղևորություններից: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե հրաժարվեք վնասակար սովորույթներից:

Պայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում
Ամենադիտված