Որո՞նք են հարկային նոր օրենսգրքի հիմնական սկզբունքները
BlogՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը թվարկել է այն հիմնական ուղղորդող ցուցումները, որոնք նա տվել է ֆինանսների նախարարությանը հարկային նոր օրենսգրքի մշակման ժամանակ: Դրանք են.
• Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա:
• Երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանհամար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա:
• Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը:
• Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ապահովել վերոնշյալ բարեփոխումների միմյանց հետ ոչ միաժամանակ իրականացումը կարևորագույն սոցիալական ոլորտներում:
• Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և սահունություն ապահովելու նպատակով:
• Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմների և վարչարարության աստիճանական բարդացում: