2016թվ սպառումը կավելանա, գնաճը վերահսկելի կլինի
BlogՆարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արտաքին գործոնները ուղակիորեն ազդում են պետական բյուջեի ձևավորման, ինչպես նաև սպասվելիք արդյունքի ցուցանիշների վրա:
Այսօր ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:
Ըստ ներկայացված տվյալների եկամուտները կկազմեն՝ 1 տրլն 183.0 մլրդ դրամ, իսկ ծախսերը ` 1 տրլն 373.74 մլրդ դրամ: Ընդանուր առմամբ դեֆիցիտը կազմելու է 190.74 մլրդ դրամ:
Հաջորդ տարվա դեֆիցիտի, ինչպես նաև տնտեսական աճի ավելի համեստ կանխատեսման պատճառ են հանդիսանում արտաքին գործոնները: Տրանսֆերտների էական նվազումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողներ տնտեսության զարգացման վրա:
Այդ է պատճառը, որ հաջորդ տարի իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.2%-ի չափով, որին հիմնականում կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերը :
Չնայած արտաքին ոչ բարենպաստ պայմաններին, հաջորդ տարի սպասվում է սպառման 0.3% աճ: Ինչ վերաբերում է գնաճին, ապա կանխատեսվում է 4%±1.5% : Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի հանգեցնի։