Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»


Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում. Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Մի ամբողջ սերունդ անցնում է։ Ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում։

Վերջին օրերին անընդհատ հիշում եմ պապերիս։

 Հիմա, առավել քան երբեք։

Իմ պապերը չկան վաղուց, բայց քոնը, քոնը ապրում է ու տեր կանգնում մեր մեղքերին, մեր կասկածները փարատում, մեր հոգնած գլխին տեղ անում, անխոս կիսում մեր տանջանքը։

Ու էլի մտքումս պտտվում է անվերջ Աղասի գրած էս իրական մարդու՝ պապի պատմությունը։

Տեր կանգնենք մեր պապերին, թե չէ… անտեր կմնանք։

Արի ընձի տար

Ինքը ձախ ոտքից կաղ էր: Ինչպես բոլոր կաղ մարդիկ, շատ կարևոր պահերին աշխատում էր ինչ-որ տարածություն առանց կաղալու քայլել: Հետո քթի տակ թեթև ժպտում էր ու սահուն վերադառնում սովորական քայլքին: Ոտքը դեռ քառասունքի մեջ անվերականգնելի այրվել էր: Խորթ մայրը բարուրը գցել էր չհանգած թոնրի մեջ, որ վառվի, վերանա, թե` չի էլ եղել: Մշահոտից գտել, հանել, փրկել էին: Ասել էին` չի ապրի: Ապրել էր: Էդ ժամանակ երևի դատ-դատաստան չէր եղել: Խորթ մորը մի երկու քոթակ էին տվել, ու նա իր ձեռքով թոնիրը գցած բարուրը մի կարճ շրջան պահել, տեր էր կանգնել: Հետո ով ասես մերություն էր արել իրեն: Ես չգիտեմ նրանցից ով էր մոր պես մերություն արել, ով` խորթ մոր պես, բայց ինքը ոչ մեկից չէր բողոքում:

Ո՞նց էր առանց պատռված երակի տրոփյունի պես տաք պաչի ապրել, մեծացել: Ապրելն իր հերթին: Ո՞նց էր դարձել էդքան բարի, էդքան զորեղ, էդքան արդար, էդքան հեղինակավոր, էդքան ճիշտ:

Մենք, որ մեր գոյությամբ մի մշահոտի պարտական տոհմի վերջին թողարկումներից էինք, էս այրված ոտքի ու անմեր մնալու պատմությունն իմացանք հենց էն տարիքում, երբ մորը կորցնելու միակ այլընտրանքը չապրելն էր: Էդ տարիքում առողջ ու երջանիկ տղա-էրեխեքը զարգացող տաղանդի ողջ ուժով այլանդակություններ են ստեղծագործում և իրականացնում, ու կերած անօգուտ ծեծերի քանակը երբեմն երկու անգամ գերազանցում է արած այլանդակություններին: Էս պատմությունը մեզ պատմեցին էն ժամանակ, երբ այլանդակության մեր հարաճուն միտումները տարածվել էին ընդհուպ թոնրի պատմությունը ու անհամար փորձերից արդեն հայտնի էր, որ ծեծը չի օգնում: Մորեխին ծխել սովորեցնելուց, լուցկու հատիկներից բոմբ սարքել-պայթեցնելուց, կայանած մեքենայի անիվին մեխով տախտակ հենելուց ու դրանց բոլորի համար մեկիկ-մեկիկ ծեծ ուտելուց չհագեցած` մի տարօրինակ այլանդակություն էլ տանն էինք գտել: Երեկոյան, երբ ինքը կաղ ոտքը համաչափ թխկացնելով, բարձրանում էր աստիճաններով, մտնում իր ննջասենյակ ու փակում էր դուռը, մենք` չհանգած թոնրից մազապուրծ այլանդակներս, ոտնաթաթերի վրա սահում ու հոմերական քրքիջը փորում խեղդած, հանգրվանում էինք ննջասենյակի դռան հակառակ կողմում: Ողջ օրն ու կյանքը հաղթական ապրած, ամեն չլուծվող հարցի լուծումն իմացող, իր միջավայրի անքննարկելի հեղինակություն, ոչ մի բանից չվախեցող, փոքր մարմնով ու հսկա սրտով վաթսունամյա էդ մարդը քնելուց առաջ բարձրաձայն խոսում էր իր մոր հետ, որին երբեք չէր տեսել.

– Մերիկ ջան, էսօր մե քիչ հիվնդցել եմ: Մերիկ ջան, երևի մրսցրել եմ ընձի: Մերիկ ջան, ընչի՞ ընձի թողիր, գնացիր …

Բոլոր նախադասությունները պարտադիր սկսվում էին «մերիկ ջան»-ով ու ամեն ցածր, մրմնջաձայն «մերիկ ջան»-ի հետ մենք` ճակատագրից միանգամայն անվճար ու անհատույց մերիկ նվեր ստացած լակոտ-լուկուտներս, հերթական այլանդակ ծիծաղի նոպան մի կերպ էինք դեպի ներս ուղղորդում: Հետո, երբ երկար լռում ու համոզվում էր, որ ձեն-ձուն չկա, հատկապես գորովանքով, բառերը մեկիկ-մեկիկ շոյելով շարունակում էր.

– Մերիկ ջան, կարոտցել եմ քեզի: Մերիկ ջան, արի ընձի տար:

Հետո հսկա տոհմի անպարտելի առաջնորդը, չոքը քարին խփած տղայի պես, բարձրաձայն հեկեկում էր ու քնում: Արյունը երակներումս սառում էր նրա լացից…»:

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել
Ամենադիտված