35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարող՝ ավտորիտար օրենսդրություն ընդունելով

 Սուրեն Սուրենյանց

ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Կողմ քվեարկեց 57, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Կասկած չկա, որ այս սկանդալային օրինագիծն ամբողջությամբ ընդունվելու է՝ չնայած այն հանգամանքին, որ «քայլող» մի քանի պատգամավորներ երեկ դահլիճում էին, սակայն ցուցադրաբար հրաժարվեցին կողմ քվերակել նախագծին։

Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում, այլ խոսքով՝ մեզ կարող են օրենքով ստիպել մեր հեռախոսներում ինչ-որ հավելված ներբեռնել՝ մեր վարքագիծը և առողջական վիճակը վերահսկելու համար, մեր բջջային կապի օպերատորներին օրենքով ստիպում են գործադիրին փոխանցել տեղեկություններ մեր հեռախոսազանգերի ու sms-ների հասցեատերերի, ժամանակի ու տևողության մասին։
Արդարադատության նախարարը փորձում էր միջազգային ինչ-որ փորձ վկայակոչել, սակայն վիճակն ավելի տրագիկոմիկ էր դառնում, որովհետև՝ եվրոպական որևէ երկիր քաղաքացիների ազատության նման սահմանափակումների չի գնացել։
Իրերը պետք է կոչել իրենց անուններով։
Մինչև մարտի կեսերը կառավարությունը զբաղված էր սահմանադրական հանրաքվեով ու, ցավոք, տապալեց կանխարգելիչ աշխատանքները։ Եթե նույնիսկ նման օրենքը կարող էր հաղթել կորոնավիրուսին, ապա՝ այն փուլում, երբ Նիկոլը զբաղված էր բուկլետ բաժանելով։ Հիմա նման օրենք ընդունելը կորոնավիորւսի դեմ պայքարին չի կարող օգնել, սակայն ավելի սանձարձակ կդարձնի ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ու ավելի խեղճացած՝ հպարտությունը կորցնող քաղաքացուն։
Իշխանությունը խնդիրը սրում է՝ պնդելով, թե իրեն պետք է հավատանք։
Հավատալը քաղաքական կատեգորիա չէ, մանավանդ, որ նույն իշխանությունը շաբաթներ առաջ կորոնավիրուսին նունիսկ շան տեղ չէր դնում, իսկ հիմա բոլորիս վրա «ժուչոկ» է ուզում դնել՝ այդ «կենդանուն» հաղթելու համար։ Կամ՝ ինչի՞ն հավատամ, նրան, որ քաղաքացիների անձանական տվյալները վստահվելու են չբարեփոխված ԱԱԾ-ի՞ն ու ոստիկանությա՞նը։ Քվանշ, չեմ հավատում։
Ուզո՞ւմ եք հաջողել համաճարակի դեմ պայքարում։ Զանգվածային թեստավորում արեք․ դրա շնորհիվ Գերմանիան եվրոպական առաջատար երկրների շարքում մահացության ամենացածր ցուցանիշներն է արձանագրել։ Կարծում եմ՝ զանգվածային թեստավորումը չեկիստական օրինագծից ավելի էժան կնստի հարկատուներիս վրա ու բացի այդ՝ շատ ավելի արդյունավետ է՝ բոլոր առումներով։
Մի բան էլ ասեմ՝ կորոնավիրուսը Նիկոլի իշխանությունից խլում է իր միակ արժեքավոր ռեսուրսը՝ ժողովրդավարությունը։ Մնում է պոպուլիզմը, որը ավտորիտարիզմի հակվելու գայթակղություն ունի, բայց Նիկոլենց պարագայում՝ զրոյական շանսով։ Ավտորիտարիզմը որոշակի համակարգ է ենթադրում, որն այս իշխանությունը չունի։ Եթե նման համակարգ լիներ, մինչև մարտի կեսերը կորոնավիրուսը՝ չնայած օդանավակայանում և սահմանային անցակետերում կարանտինային ռեժիմ մտցնելու բազմաթիվ զգուշացումներին, Հայաստան «մուտքի ազատ ռեժիմ» չէր ունենա։
Աշխարհը փոխվում է, բաց հասարակությունները ավելի փակ են դառնում, պետության դերը ուժեղանում է՝ բոլորիս ազտությունների հաշվին, մեծանում է ուժեղ կառավարությունների անհրաժեշտությունը։ Բայց պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարող՝ միայն ավտորիտար օրենսդրություն ընդունելով։
Լավ ու առողջ մնացեք։

Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն
Ամենադիտված