Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի


Ինչպես չպայքարել կոռուպցիայի դեմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձը ​

Հասարակություն

168.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գործում է 2019թ. նոյեմբերից՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ։ Չնայած օրենքով Հանձնաժողովին տրված լայն լիազորություններին՝ Հանձնաժողովը համառորեն չի իրականացնում oրենքով սահմանված իր գործառույթները։ 

Այսպես:

1․​ Հանձնաժողովը չի ընդունում և չի հրապարակում հայտարարագրերը.​ ​«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր»։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելուն և դադարեցնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում, իսկ տարեկան հայտարարագրերը ներկայացվում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը։

Հանձնաժողովը չի կատարում նշված օրենսդրական պահանջները: Թեև ՀՀ կառավարությունը 2020 թ.-ի հունվարի 30-ին հաստատեց հայտարարագրի օրինակելի ձևանմուշները, ԿԿՀ-ն չի ապահովում էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործարկումը, չի հավաքում հայտարարագրերը օրենքով նախատեսված ժամկետներում և չի հրապարակում դրանք: Փոխարենը, իրավիճակը «փրկելու» համար Հանձնաժողովը, իր կամայական որոշմամբ, առանց համապատասխան լիազորության, երկարացրել է պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը:

Միաժամանակ Հանձնաժողովը առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարությանը նախաձեռնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, որով կերկարաձգվի 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետը։ Ստացվում է, որ Հանձնաժողովն անորոշ ժամանակով դադարել է վարել հայտարարագրերի ռեեստրը, որն անխափան գործում էր 2012 թվականից։ Դադարեցվել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործողությունը, որը 2014 թվականից ապահովում էր հայտարարագրերի հրապարակայնացումը: Ավելին, թեև ԿԿՀ-ի պնդմամբ՝ նոր ձևանշումի հիման վրա հայտարարագրերի լրացման և սպասարկման էլեկտրոնային համակարգը վերակառուցվել է՝ վարկային միջոցների հաշվին, սակայն այն փաստացի չի գործում։

Նշվածը ոչ միայն Հանձնաժողովի պարզ անգործություն է, ինչը ծնում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, այլ նաև իր մեջ ունի քաղաքական էլիտային հովանավորելու գործելաոճ։ ​

2․​ Հանձնաժողովը չի ընդունում հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները․ ​Օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը ընդունում է հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները (կանոնագիրքը)։ Սրան հակառակ, Հանձնաժողովն առ այսօր չի ընդունել հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները։ Այս անգործության հետևանքով հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց տրվել է յուրօրինակ «ինդուլգենցիա»՝ անարգել խախտել հանրային էթիկան՝ առանց պատասխանատվության ենթարկվելու մտավախության։ ​

3․ ​Հանձնաժողովն էթիկայի կանոնների խախտման վարույթներն իրականացնելիս խտրական և կամայական մոտեցում է ցուցաբերում տարբեր հանրային պաշտոնյաների նկատմամբ։ ​Այսպես, 2019թ. դեկտեմբերի 12-ին Հանձնաժողովը փաստաբան Վահագն Մնացականյանի 09․12․2019թ․-ի դիմումի հիման վրա կայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կ. Կարապետյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին թիվ 07/2019 որոշումը։

Սրան հակառակ, Հանձնաժողովը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի՝ 09․01․2020թ․-ի դիմումի հիման վրա մերժել է վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման դեպքի առթիվ՝ պատճառաբանելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները ընդունված չեն: Հատկանշական է, որ վարքագծի կանոնների բացակայության պայմաններում Հանձնաժողովը «խիզախորեն» վարույթ է հարուցում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, իսկ քաղաքական պաշտոնյայի դեպքում մերժում է վարույթի հարուցումը՝ այդ նույն կանոնների բացակայության հիմքով: ​

4․ ​Հանձնաժողովը չի հետևում անհամատեղելիության պահանջների պահպանմանը․ ​Օրենքը սահմանում է պետական և համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջներ, որի նպատակն է՝ բացառել իշխանության և բիզնեսի շահերի մեկտեղումը: ​2019 թվականի դեկտեմբերի 9-ին Հանձնաժողովը մի շարք լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին որոշումը։ Թեև հաստատվել է, որ Հայկ Մարությանը հանդիսանում է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ բաժնետեր, սակայն իր եզրակացությամբ Հանձնաժողովը գտել է, որ բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ, քանի որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել և եկամուտ, շահույթ չեն ապահովել»։​ Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն ունենալու դեպքում հանրային պաշտոնյաները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում բաժնեմասը հանձնել կառավարման՝ անկախ այն հանգամանքից, թե առևտրային կազմակերպությունը նշված ժամանակահատվածում փաստացի գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ, եկամուտ, շահույթ ստանո՞ւմ է, թե՞ ոչ:

Դա նշանակում է, որ անհամատեղելիության պահանջի՝ այսպես ասած, ձևական կամ բովանդակային իմաստներ գոյություն չունեն․ բաժնեմասը կառավարման չհանձնելն ինքնին հանգեցնում է անհամատեղելիության պահանջի խախտման։ Նշվածը փաստում է, որ Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջի պահպանմանը հետևելու իր գործառույթը խեղել է՝ պաշտոնատար անձանց «հաճոյանալու» կամ հովանավորելու համար։ ​

Այս իրողության պայմաններում տեղին է հիշատակել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների ահազանգերը, ըստ որի՝ Հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացակարգը բացարձակապես քաղաքականացվել է, քանի որ վերացվել է պրոֆեսիոնալ թեկնածուներ ընտրելու նախկին մեխանիզմը։ Նոր կարգավորումներով Հանձնաժողովի անդամ կարող են լինել առավելապես քաղաքական իշխող ուժի համար ցանկալի անձինք, ինչը զրոյացնում է ԿԿՀ-ի անկախության երաշխիքները։ ​

Այսինքն, մի կողմից՝ Հանձնաժողովի ոչ պրոֆեսիոնալիզմը և անկազմակերպվածությունը, մյուս կողմից՝ նրա քաղաքականացված ու ազդեցությունների կրող լինելը հանգեցրել են նրան, որ Հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները՝ վերաճելով քաղաքական պաշտոնյաների խախտումներն արդարացնող և քողարկող գործիքի։ Ինչևէ, այս պայմաններում Հանձնաժողովն արդեն ստանձնել է դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու «սակրալ» հանձնառությունը…

Հուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
Ամենադիտված