Ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան կգան ներքին անձնագրերով
BlogԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Նման առաջարկով hայ-ռուսական 4-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ հանդես է եկել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: <Կարծում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում բավական բարձր է շարունակում մնալ զբոսաշրջության ոլորտում չիրացված ներուժի մասնաբաժինը: Այդ նպատակով մենք արդեն հանդես ենք եկել առաջարկությամբ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարողանան Հայաստան այցելել>: Փաստացի սա նշանակում է, որ Հայաստան այցելող Ռուսաստանի քաղաքացիները այլեւս արտասահմանյան անձնագրի ձեռք բերման կարիք չեն ունենա, ինչը կհեշտացնի այդ երկրից այցելությունները Հայաստան եւ կնպաստի զբոսաշրջային հոսքի ավելացմանը դեպի մեր երկիր: