«Արմյանսկիյ Ուրաժայ»-ի ներդրումային ծրագրի համար ԱԱՀ-ն հետաձգվեց
BlogՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը, կառավարության որոշմամբ, հետաձգվել է 3 տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում` ընկերությունը Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: «Արմյանսկիյ Ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1,6 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1,3 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն: Ընկերությունը նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 2,5 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ: