35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Արփինե Հովհաննիսյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման և պատգամավորների անիմաստ ու անտեղյակ հրճվանքի մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«ԿԱՄ Ժողովրդինը ժողովրդին, բայց դուք ժողովուրդը չեք՝ պարգևավճարները վկա! Այսպիսով` խորհրդարանը ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս չեմ մեկնաբանի անտեղյակ ու շուտասելուկի պես բացառապես օրենքի վերնագիրը կարդացած ու կրկնող պատգամավորներին՝ հատկապես ճամբարափոխ եղածներին։ Եթե հիշում եք` մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունները հրապարակել էին մի շարք առաջարկներ նախագծի վերաբերյալ, և ուրախ եմ, որ իշխանական ողջ ճամբարից այս նախագծից տեղյակ միակ մարդը` նախարար Բադասյանը դրսևորել է որոշակի խելամտություն՝ արձագանքելով որոշ առաջարկների և որոշակի փոփոխություններ մտցնելով: Այսպես`

 1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոն դրամի: Սա համադարման չէ, բայց էլի դրական է` հաշվի առնելով, որ ժողովրդի վարչապետը հանձնարարել է մարդկանց վարորդներից մինչև օգնական ու խորհրդական ստուգել ու գույք խլել:

2. Փոփոխությունների արդյունքում հստակեցվեց բարեխիղճ ձեռք բերողի (այսինքն անձի, ով չգիտեր ու չէր կարող իմանալ, որ իր ձեռքբերածը ապօրինի է) ապացուցման շեմը։ Այդ անձի դեպքում գույքը ՉԻ ԿԱՐՈՂ վերցվել, եթե իհարկե պետությունը չապացուցի, որ բարեխիղճ ձեռքբերողը սկզբնական սեփականատիրոջ խախտումների մասին գիտեր կամ պարտավոր էր իմանալ:
Ի՞նչ է սա նշանակում: Եթե անձը, օրինակ, գույքի գնման պահին որևէ պաշտոն չի զբաղեցրել կամ թեկուզ զբաղեցրել է ու որևէ այլ անձից օրինական, հիմնավորված եկամուտով գնել է ասենք հողատարածք, ապա նրանից գույքը չի կարելի վերցնել, եթե օրինակ ապացուցվի, որ առաջին (նախկին սեփականատերը) ձեռքբերելիս ապօրինի է ձեռքբերել կամ աճուրդի կամ մրցույթի ժամանակ թերություններ են եղել եւ այլն, բայց հաջորդ սեփականատերը չի իմացել այդ մասին: Սա շեշտում եմ հատուկ` քանզի ժողվարչապետի ցուցումների հիման վրա «մարադյորության» հակված առանձին իրավապահներ սկսել են ահաբեկել մարդկանց ու սպառնալ:

Մեկ անգամ ասել եմ իրավապահներին, հիմա էլ կրկնում եմ` բացի ժողվարչապետի ու իր թիմի քաղաքական ու իրավական պատասխանատվությունից դուք ևս իրավական ու անձնական պատասխանատվություն եք կրելու այս օրենքը ԱՊՕՐԻՆԻ կիրառելու համար:

3. Ուսումնասիրություն իրականացնելու ժամանակահատվածը սահմանվել է որոշման կայացմանը նախորդող տաս տարին, (2010-2020) բացառիկ դեպքերում այդ ժամկետը կարող է ընդգրկել մինչև 1991 թվականը ընկած ժամանակահատվածը: Այս փոփոխությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` քաղաքական և իրավական:

Քաղաքական իմաստով ուսումնասիրությունից դուրս է մղվում նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլը` իր աղմկահարույց սեփականաշնորհումներով ու մասնավորեցումներով, կոռուպցիոն տարբեր գործարքներով, թալանի ամենատարբեր դրսևորումներով: Ստացվում է` անարդարությունների ամբողջական վերականգնում Փաշինյան Նիկոլը չի կարող անել, եթե անգամ ցանկանա:
Սակայն իրավական տեսանկյունից լուծումը հասկանալի է: Մինչև 2011 թվականը մեր երկրում չի եղել պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման ինստիտուտը, ապօրինի հարստացման և մի շարք այլ կարևոր օրենքներ ընդունվել են ավելի ուշ, ուստի, եթե իրավական տեսանկյունից ուսումնասիրությունը ընդգրկեր ավելի լայն ժամանակահատված, սա նշանակում է, որ մենք հարյուրից հարյուր դեպքով պարտություններ էին ունենալու ՄԻԵԴ-ում` վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու պատճառով:Ամփոփելով ասեմ՝ եթե իշխանությունը այս խիստ վտանգավոր գործիքը որոշել է կիրառել համատարած ու իրենց պարգևավճարների ու վոյաժների համար սեփականազրկել բոլոր քաղաքական օպոնենտներին կամ Փաշինյանի վախերի հնարավոր սուբյեկտներին, ապա հիասթափեցնեմ։ Եթե նորմալ, առանց հիստերիայի ապացուցեք, որ ապօրինի է, ապա դա բառի ուղիղ իմաստով, պիտի հետ գնա ժողովրդին, բայց ոչ ձեր գրպանը: Դրա եղանակների մասին և ոչ միայն կխոսեմ երկուշաբթի օրվա եթերում:Հ.Գ. Ռուստամ ջան, (հիշում ես չէ՞ չեմ քծնում) իրավապահների համար անպայման դասընթաց արա, ուղեցույց պատրաստի, քննարկի, բացատրի: Չմոռանաս ասել, որ մեկից մի գույք վերցնելուց առաջ, իրենք պիտի բացարձակ մաքուր լինեն, ու այդպիսի գույքեր չունենան»։

ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված