Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի


Կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը. Արա Գալոյան

Հասարակություն

«Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում»: «Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են: Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող օգնություն-աջակցության մասին: Վրացական մամուլում համավարակի դեմ պայքարի հերթական կոշտ քայլերի և միջազգային ֆինանսական կազմակերպություններից (ինչպես նաև եվրակառույցներից) ստացվող ֆինանսական աջակցության լուրեր են: Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային վերլուծությունների թեման հետևյալն է «Ի՞նչ քանակական ու որակական կորուստներ կունենա համաշխարհային տնտեսությունը»: Կանխատեսումները հստակությամբ չեն փայլում: Մեղմ ասած: Առևտրի միջազգային կազմակերպությունը, օրինակ, կանխատեսում է, որ համաշխարհային առևտրի ծավալն այս տարի կկրճատվի 13-32 տոկոսով: Անկումային տրամադրությունները խորացրին այն լուրերը, որ գործազրկության նպաստի համար ԱՄՆ-ում արդեն 22 մլն մարդ է հերթագրվել: Որ գործազրկության կանխատեսումները Ռուսաստանում կկազմի մոտ 15 մլն մարդ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իր փորձագետների հաշվարկով 194 երկրներից 157-ի տնտեսությունը կկրճատվի: Այս հաշվետվություն-կանխատեսմանը զուգահեռ հրապարակվեց լուրն այն մասին, որ տարեկան հաշվարկով Չինաստանի տնտեսությունը 6.8 տոկոս անկում է ունեցել համավարակի առաջին եռամսյակի տվյալներով: Խոսքը երկրագնդի երկրորդ տնտեսության մասին է, որ 1990-ականներից երկնիշ թվով էր աճում: Իսկ BBC-ին սեփական դարդը թողած հաշվարկում է, որ ԱՄՆ-ի համար սա ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամից հետո: ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկներով ՀՆԱ-ի անկումն ԱՄՆ-ում այս տարի կազմելու է 5.9 տոկոս: Ըստ նրանց՝ ամենաշատ տուժող երկրների ցուցակում առաջինը Վենեսուելան է՝ 15 տոկոս, ապա Լիբանանը՝ 12 տոկոս, Հունաստանը՝ 10: Խորվաթիայի և Մոնտենեգրոյի համար 9-ական տոկոս կրճատում են նախատեսում: Ուկրաինայի համար՝ 7.7: Վրաստանի համար՝ 7.5 տոկոս:

 Մեր տնտեսության մասին կանխատեսում չկար: Իսկ Ռուսաստանի տնտեսական կրճատումը 5.5 տոկոս է: Ընդորում հաշվարկի մեջ ներառված են նաև նավթի գնանկման հնարավոր հեռանկարները: Այս կանխատեսման հրապարակումից հետո ՌԴ իշխանությունները հրապարակեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և երկրի բիզնես կյանքին աջակցելու համար պետբյուջեից հատկացնելու են ՀՆԱ-ի 2.8 տոկոսին համարժեք գումար: Համաշխարհային տնտեսական լրատվության մեջ կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ սննդի համաշխարհային արդյունաբերությունը կկրճատվի 4 տոկոսով: Մեզ հետաքրքրող ոլորտներից հանքահումքային արդյունաբերության 6.6 տոկոսանոց անկում է կանխատեսվում: Հաշվարկներ կան, որ 2020թ․ անկումը 2021-ին վերականգնել չի հաջողվի: Սա լավատեսական կանխատեսումներով: Հոռետեսներն ավելի անգութ են: Բնականաբար: Այստեղ խոսվում է ծառայությունների ոլորտի 70-78 տոկոսանոց անկման մասին, հագուստի ու կոշիկի արտադրության 50-53 տոկոս կրճատման մասին: Մշակույթի, զվարճությունների ու հանգստի ոլորտների անկման կանխատեսումը ևս ըստ հոռետեսների 40-46 տոկոս է կազմելու: Հետևաբար ճաշակի հարց է՝ մխիթարվել արևելյան մեղրահունչ բաժակաճառերո՞վ, թե՞ փորձել համավարակի հաղթահարման պլաններ քննարկել: «Արևելյան» ածականն այս պարագային աշխարհագրական իմաստ չունի: Ոչ արևելյան Բելառուսի աննկուն (ու անփոխարինելի) ղեկավարն, օրինակ, «կորոնափսիխոզ» արտահայտությունն է շրջանառության մեջ դրել: Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում»:
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու
Ամենադիտված