Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի


Եթե ուսանողների խնդիրը սոցիալական է, ինչու՞ ենք աջակցությունը թիրախավորում ըստ առաջադիմության. ԵՊՀ ուսխորհուրդ

Հասարակություն

ԵՊՀ ուսխորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի: Աջակցության մեխանիզմը լինելու է հետևյալը՝

• Ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում,

• Ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75% փոխհատուցում,

• 80+ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերի տոկոսները կզրոյացվեն, իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար ուսանողական վարկերը հասանելի կլինեն 4%-ով:

Ես ուրախ եմ, որ կառավարությունը արձագանքել է մեր նախաձեռնությանը: Հիշեցնեմ, որ ապրիլի 2-ին ես ուսանողների անունից բաց նամակով դիմել էի ՀՀ կառավարությանը՝ խնդրելով աջակցել ուսանողներին ուսման վարձի վճարման հարցում, իսկ ապրիլի 13-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԵՊՀ ՈւԽ խնդրանքով ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց մեր առաջարկը: Ուրախ եմ և շնորհակալ, որ կառավարությունը հաղորդակից է ուսանողների խնդիրներին: Սակայն աջակցության էության և մեխանիզմների վերաբերյալ ունեմ մի շարք հարցեր, որոնք պարտավոր եմ հնչեցնել.

1. Եթե ուսանողների խնդիրը էությամբ սոցիալական է, ինչու՞ ենք աջակցությունը թիրախավորում ըստ կրթական առաջադիմության: Կան լավ սովորող ուսանողներ, որոնց ընտանիքները չեն զրկվել իրենց եկամուտներից: Կան նաև ուսանողներ, որոնք ունեն միջին առաջադիմություն, բայց նրանց ընտանիքները զրկվել են նախատեսվող եկամուտներից: Իհարկե, լավ սովորելը խրախուսել հիանալի բան է, բայց մի՞թե այս մոտեցմամբ չենք հեռանում խնդրի էությունից: Մի՞թե չենք ստեղծում արհեստական թիրախավորում՝ թողնելով իրական խնդիրը չլուծված:

2. Ինչպե՞ս է 100 բալանոց գնահատման համակարգը համապատասխանեցվում 20 բալանոցին: Պարզ հաշվարկով 90 ՄՈԳ-ը համապատասխանում է 18 ՄՈԳ-ին, իսկ 80-ը՝ 16-ին: Սակայն պաշտոնական փաստաթղթերում առկա համապատասխանեցման սանդղակներում 90 ՄՈԳԸ հավասարազոր է 19 ՄՈԳ-ին, իսկ 80 ՄՈԳ-ը՝ 18-ին: Եթե առաջնորդվում են պաշտոնական փաստաթղթերով, ապա աջակցություն ստացողները թիվը էականորեն կրճատվում: Պետք է նաև հաշվի առնել, որ այդքան բարձր ՄՈԳ ունեցողները արդեն իսկ կա՛մ անվճար են սովորում, կա՛մ օգտվում են ուսման վարձի փոխհատուցման այլ մեխանիզմներից:

3. Որքանո՞վ է տրամաբանական նույն մեխանիզմով չափել ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար ֆակուլտետների ուսանողների առաջադիմություն: Գաղտնիք չէ, որ բնագիտական ֆակուլտետներում ՄՈԳ-ի շեմը էականորեն ցածր է հումանիտարներից, սակայն դա ուղղակիորեն չի արտացոլում ուսանողների առաջադիմությունը: Ես նույնիսկ կասկածում եմ, որ բնագիտական ֆակուլտետներում հնարավոր է գտնել 19+ ՄՈԳ ունեցողների: Եթե գտնենք էլ, նրանք վստահաբար արդեն սովորում են անվճար: Տրամաբանական չէ՞ արդարության սկզբունքը ապահովելու համար բնագիտական ֆակուլտետների պարագայում սահմանել հնարավորինս ցածր շեմ:

4. Ինչու՞ է աջակցությունը գործում միայն առկա համակարգում սովորողների նկատմամբ: Հեռակա համակարգում սովորող ուսանողները հեռակա են հիմնականում այն պատճառով, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել՝ իրենց ուսման վարձը վճարելու համար: Կարծում եմ, որ նրանք ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք:

Ենթադրում եմ, որ կառավարությունը մի քանի օրից կընդունի այս որոշումը: Շատ կարևոր է, որ աջակցությունը թիրախավորի այս ուսանողներին, ովքեր իրոք ունեն դրա կարիքը»:

Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար
Ամենադիտված