Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի


Շատախոսության դառը հետևանքները. ինչպե՞ս վերաբերվել Փաշինյանի հետագա «ուղերձներին»

Հասարակություն

Երբ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կեսօրին ազդարարեց, որ երեկոյան հանդես կգա հեռուստատեսային ուղերձով․ «Կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման մեր անելիքների վերաբերյալ», պետք էր ենթադրել, որ կարևոր ասելիք կա։ Թողնենք հարցի ձևական մասը, որ դա ոչ թե ամանորյա ուղերձ էր հիշեցնում, այլ հենց ամանորյա ուղերձ էր՝ վարչապետի տոնը, ամփոփիչ խոսքը, արածը թվարկելը։ Իսկ երեկ արդեն լայնորեն տարածվեցին վարչապետի հեռուստաելույթի չստացված կադրերը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, «տաք հետքերով» համացանցում սկսվեց դավաճանների փնտրտուքը՝ ով էր նա, որ այդպես «խայտառակ» արեց վարչապետին։

Իրականում` այդ չստացված կադրերի արտահոսքով փրկեցին վարչապետին՝ իր չստացված ելույթի դառը տպավորությունը «ջրելով», ու դա արեցին այն աստիճան համոզիչ, որ շատերի մոտ կասկած առաջացավ, որ հենց վարչապետի թիմն էլ կազմակերպել է այդ արտահոսքը, որպեսզի նաև կասկածի որդը գցի հանրության շրջանում՝ հանդեպ այս կամ այն հեռուստաընկերության, իսկ թե հիմնականում ում դեմ ուղղորդված արշավ կսկսվի, դա էլ կորոշի Փաշինյանի թիմը։ Հետագայում, երբ վարչապետը ցանկություն կունենա հանրությանն իր խոսքն ուղղել, կամ լրագրողների հետ հանդիպումներ կազմակերպել միայն յուրային լրատվամիջոցների միջոցով, որպեսզի խուսափի անցանկալի հարցերին պատասխանելուց, դա էլ կբացատրի, որ «անհուսալիների» հետ ինքն այլևս չի շփվում։

Ինչ խոսք, պրոֆեսիոնալ էթիկայի տեսանկյունից այդ արտահոսքն անընդունելի է, բայց մի՞թե դա տարածվում է նաև Փաշինյանի վրա՝ մի պաշտոնյայի, որը հանպատրաստից «լայվ» է մտնում որտեղից ասես՝ «թիվ մեկ բորտից» մինչև «թիվ մեկ զուգարան»։ Համավարակի այս ծանր օրերին՝ «Մի տանից չենք, մի հալից ենք» կարգախոսն արտաբերող վարչապետը, երբ ժողովրդի մի ստվար հատված կանգնած է սովամահ լինելու եզրին, ինքը պետք է պալատում ապրի ու «մի հալիցների» համար մանրակրկիտ նախապատրաստված տոնական զեկո՞ւյց ունենա։

Իսկ բովանդակային առումով Փաշինյանի տեսաուղերձն անիմաստ միջոցառում էր, քանի որ եթե ցանկանում ես այդ կերպ դիմել հանրությանը, ապա չպետք է արժեզրկես քո խոսքը ու օրը մի քանի անգամ «լայվ» մտնես, այնքան շտապես, որ վայրկյան առաջ լավ լուրը ինքդ հայտնես ու հաղթանակի դափնին գլխիդ քաշես, որ մի քանի նախադասությամբ գրավոր տեքստը մի քանի անգամ խմբագրես, որ նույնիսկ հաշվի չառնես, թե այդ կարգի ինֆորմացիան անձամբ վարչապետի կողմից հաղորդելը որքանով է սազական այդ տրամաչափի պաշտոնյային։ Էլ չեմ խոսում այն մասին, որ օպերատիվ կառավարման շտաբ է գործում՝ պարետատան տեսքով, բայց նույն ինֆորմացիան հաղորդում է վարչապետը, պարետը ու առողջապահության նախարարը, ու շատ դեպքում` իրար հակասելով։

Մի՞թե հնարավոր չէ պայմանավորվել, թե ինչի մասին որ իրավասու անձը խոսի։ Եթե հեռուստաուղերձի միջոցով պետք է հերթով թվարկես կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքի հաղթահարման կառավարության բոլոր ծրագրերը՝ ամփոփիչ տոնով, նշանակում է շոշափելի նոր ծրագիր չի նախատեսվում, իսկ այն, որ արդեն շրջանառության մեջ դրվածները հանրության համար էական հարց չեն լուծում, մի հատ էլ հերթով թվարկում ես այն, ինչ ամեն օր հատ-հատ ներկայացրել ես։ Հիմա ի՞նչ․ մարդիկ չէին տպավորվել նախորդ ազդարարումներից, այ, որ հիմա այսպես տոնական տոնով ներկայացվեց՝ պիտի ուրախությունից հուզվե՞ն, միմյանց շնորհավորեն ու անցնեն գործի՞։ Հա, վայ, շատերը գործի անցնել չեն կարող՝ արգելված է։

Կարծում եմ` շատերն անհամբեր սպասել են վարչապետի այս ուղերձին, հիմա արդարացա՞ն իրենց սպասումները, ի՞նչ հասկացան սրանից, ի՞նչ է լինելու մեզ հետ, մեր տնտեսության հետ, սոցիալական ծանր վիճակում հայտնված մեր հանրության հետ։ Վարչապետը գոնե պատկերացնո՞ւմ է, որ հասել ենք այն վիճակին, որ հանցագործությունների աճը կարող է կապ ունենալ նաև նրա հետ, որ ոմանք օրվա հացը այլ կերպ աշխատել ո՜չ կարող են, ո՜չ էլ ունակ, մնում է հանցագործություն կատարեն, բանտ ընկնեն, որպեսզի երաշխավորված սնունդ ու ապրելու տեղ ունենան։ Պրոբացիոն ծառայությունն ենք պրոպագանդում, որ կալանավայրից դուրս եկածն ավելի արագ ադապտացվի ազատությանը, դրսի ապրելակերպին ու աշխատանքային հարաբերություններին, հիմա ի՞նչ՝ հակառա՞կն անենք՝ դրսում օրվա հաց հայթայթել չկարողացողին ընտելացնենք բանտային պայմաններին, որ ավելի հեշտ ինգետրվե՞ն։

Հիմա, եթե հաջորդ անգամ Փաշինյանն ազդարարի, որ հեռուստաուղերձով դիմելու է հանրությանը, մենք դրան ինչպե՞ս պիտի վերաբերվենք, մնում է բացատրենք վարչապետին, որ սեփական խոսքի արժեքն իմացողն այն չի հանգեցնի շատախոսության։ 

Վարդգես Սարգսյան  

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Ամենադիտված