Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» Հրդեհ. դեպքի վայրում հայտնաբերվել է դի Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը «ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ն թերլիցքավորման համար տուգանվել է 1,421,490 դրամի չափով և փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ) «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Աշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով


Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի և ընտրողների միջև գժտության պատճառ է դարձել․ «Կոմերսանտ»

Միջազգային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անսպասելիորեն լարվածություն է հաղորդել Լեռնային Ղարաբաղում հակամարտության պլանավորված քննարկմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից մի քանի ժամ առաջ նա ասել է, որ դեռ նախորդ տարի Մոսկվայում կողմերը համաձայնեցրել են որոշ փաստաթղթեր, որոնք «ենթադրում են առաջընթաց դեպի կարգավորումը՝ հիմնված փուլային մոտեցման վրա»: Հայաստանում այս խոսքերը քննադատության ալիք են բարձրացրել հանրապետության իշխանությունների հասցեին: Ավելի վաղ Երեւանում պնդում էին բացառապես ղարաբաղյան կարգավորման փաթեթային մոտեցման մասին, երբ տարածքի ապագա կարգավիճակը նախօրոք է ամրագրվում, եւ ոչ մի նոր փաստաթղթի մասին չէր տեղեկացվում, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Կոմերսանտը»:

 Երեքշաբթի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը հերթական բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպես գրեթե բոլոր վերջին միջազգային իրադարձությունները, դրանք անցկացվել են տեսակապի ձեւաչափով: Ընդ որրում, որեւէ նշանակալի առաջընթացի, ինչպես եւ սպասվում էր, հասնել չի հաջողվել: Երկու կողմերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են․ «կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում» հրադադարի պահպանումը ավելի կարոր նշանակություն է ձեռք բեռրում։ Մոնիթորինգը, որը ԵԱՀԿ-ն անցկացրել է շփման գծում, ստիպված էին դադարեցնել դեռեւս մարտ ամսին, իսկ դա նշանակում է, որ ցանկացած սադրանք կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների, քան սովորաբար: Բացի այդ, տեսակոնֆերանսի մասնակիցները հաստատել են, որ իրենք շարունակում են նախապատրաստվել անձնական հանդիպմանը, սակայն թե երբ հնարավոր կլինի այն անցկացնել, դեռեւս հայտնի չէ։

Ադրբեջանի ԱԳՆ-ը, իր հերթին, մատնանշել է Լեռնային Ղարաբաղի շուրջ «բանակցությունների ակտիվացման» անհրաժեշտությունը: Սակայն, դա արդեն այժմ նկատվում է․ օրինակ՝ 2019թ․ կողմերը հանդիպել են հինգ անգամ, երբեմն նստել են մինչեւ ուշ գիշեր, իսկ 2020թ․ առաջին հանդիպումը տեւել է ընդհանուր առմամբ տասը ժամ եւ անվանվել է «ամենաինտենսիվը» վերջին տարիներին: Ընդ որում, յուրաքանչյուր հանդիպումից հետո կողմերը հանդես էին գալիս իրար նման, բավական սուղ հայտարարություններով: Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ խայթոցների փոխանակումը նույնպես ցույց է տալիս, որ կողմերը չեն պատրաստվում որեւէ փոխզիջման գնալ:

Սակայն, ինչպես հետեւում է երեքշաբթի օրը Ա. Մ. Գորչակովայի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված կլոր սեղանի (այն նույնպես առցանց էր անցկացվում) ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ելույթից, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Պատասխանելով ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխտնօրեն Գյուլնարա Մամեդզադեի հարցին, պարոն Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կանոնակարգող այլ փաստաթղթերի թվում, «կան նախագծեր, որոնք մեկ տարի առաջ, անցյալ տարվա ապրիլին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ համանախագահների մասնակցությամբ, տարածվել են եւ այժմ ակտիվորեն քննարկվում են»: Նախարարը հստակեցրել է, որ «այդ փաստաթղթերը ենթադրում են առաջընթաց դեպի կարգավորումը՝ հիմնված փուլային մոտեցման վրա»:

Առաջին փուլում, ըստ պարոն Լավրովի, այս պլանը ենթադրում է «առավել արդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաարգելափակում»:

Ղարաբաղյան կարգավորման փաթեթային մոտեցումը ենթադրում է բոլոր փոխզիջումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համաձայնեցում, իսկ փուլային մոտեցումը թույլ է տալիս այս գործընթացը ձգձգել: Օրինակ՝ սկզբում Ադրբեջանի վերահսկողությանն է վերադարձվում խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ «անվտանգության գոտուց» ընդամենը երկու շրջան, այնուհետեւ Ադրբեջանը ապահովում է տնտեսական շրջափակման վերացումը, որից հետո կողմերը անցնում են տարածքի կարգավիճակի քննարկմանը: Ընդ որում, Երեւանը գրեթե միշտ պնդում էր փաթեթային մոտեցուման վրա՝ փուլային մոտեցումը չափազանց ռիսկային համարելով՝ հանված տնտեսական շրջափակումը հեշտ է վերականգնել, իսկ տարածքները հետ ստանալ կարելի է միայն ռազմական ճանապարհով:

Ինչ վերաբերում է պարոնայք Մնացականյանի եւ Մամեդյարովի 2019-ի ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայացած հանդիպմանը, այն իսկապես նշանակալի էր, սակայն ոչ մի «փուլային մոտեցում ենթադրող փաստաթղթերի»մասին դրա արդյունքներով չի հաղորդվել: Փոխարենը կողմերը պայմանավորվել են լրագրողների փոխադարձ այցերի եւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ մարդասիրական քայլերի շուրջ: Նշենք, որ 2019-ի աշնանը հայ լրագրողներն իսկապես այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան:

Այնուամենայնիվ, Հայաստանում պարոն Լավրովի խոսքերն արդեն նախապատրաստված փաստաթղթերի վերաբերյալ ընկալել են որպես երկրի իշխանություններին վարկաբեկող կարեւոր արտահոսք։

Զոհրաբ Մնացականյանը փորձել է հարթել իրավիճակը, սակայն, այնուամենայնիվ, շրջանցել է անցյալ տարվա բանակցությունների թեման` Մոսկվայի եւ Բաքվի հետ գաղտնի պայմանավորվածությունների ավելի շատ կասկածներ առաջացնելով: Հետաքրքիր է, որ Բաքվում նույնպես այս թեման բավական խուսափողական են մեկնաբանել: «Սերգեյ Լավրովի դիրքորոշումը հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից, որոնք բազմիցս եւ հետեւողականորեն բարձրաձայնել են դա հակամարտության կարգավորման բոլոր մակարդակներում ու փուլերում», - միակ բանը, որ «Կոմերսանտ» -ին ասաց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան:

«Այո, այս մեկնաբանության մեջ (Սերգեյ Լավրով-ի «Կոմերսանտ») հղում կար բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Կի Ուեսթից (քաղաք Ֆլորիդայում, որտեղ 2001 թ. տեղի են ունեցել Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ-«Կոմերսանտ») մինչեւ վերջերս,- ասաց նաեւ պարոն Մնացականյանը,- Խոսք կար նաեւ այն մասին, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում այս երկու տարիներին: Նման մոտեցումներ հայտնվել էին 2014, 2016 թվականներին, եւ այդ մոտեցումները անընդունելի էին հայկական կողմերի համար (այսինքն`Երեւանի եւ Ստեփանակերտի-«Կոմերսանտ»): 2018 թվականից քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումներով եւ գնահատականներով: 2014թ․ առաջարկված տարբերակը այսօր բանակցությունների սեղանին չէ»:

«Նախարար Մնացականյանը փաստորեն չհերքեց իր ռուս գործընկերոջ հայտարարությունը նոր նախագծի վերաբերյալ, որը կողմերին ներկայացվել է դեռեւս անցյալ տարվա ապրիլին: Հետեւաբար, մենք խստորեն դատապարտում ենք ներկա իշխանությունների մինչ այսօր արված մոլորության մեջ գցող եւ անազնիվ բազմաթիվ հայտարարությոնները՝ բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ», - ասում է մինչ 2018թ «թավշյա հեղափոխությունը» իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հարցերը հիմնականում վերաբերում են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, այլ հայկական ԱԳՆ-ին,- «Կոներսանտի հետ զրույցում նույն միտքը շարունակեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը. Պետք է հասկանալ ընթանու՞մ է արդյոք ղարաբաղյան հիմնահարցի կզրգավորման վերաբերյալ որոշակի փաստաթղթի քննարկում, եւ ինչ հարցեր են քննարկվում: Առաջին տեղում պետք է դրվի Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախության իրավական լեգիտիմացման հարցը: Մնացած հարցերը քննարկման ենթակա են հետագայում, երբ օրինականորեն ճանաչված Արցախի անկախ Հանրապետությունը ինքը կորոշի ինչպես եւ ինչի շուրջ պայմանավորվել»:

Ընդ որում, ներկայում իշխող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները հաստատում են, որ որեւէ բացահայտում տեղի չի ունեցել:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը համընդգրկուն էր եւ առավել քան պարզ, - Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը,- Ներկա պահին բանակցային սեղանին չկա որեւէ փաստաթուղթ: Վերջին երկու տարիներին մեր սկզբունքային դիրքորոշումներն արտահայտվել են բաց եւ անկեղծ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:

ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովՄրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ» Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Օրվա ընթացքում էներգիան պահպանելու համար հինգ սննդամթերք է անվանվել Փետրվարի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցՌուսական ֆուտբոլի լեգենդները Երևանում Ֆրանսիայում տղամարդը նռնակ է նետել գեղեցկության սրահ5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնիՓրկել են 24-ամյա աղջկա կյանքը, նա փորձում էր ինքնասպան լինելՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԵվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՄոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմԱզգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ինԼոռիում կեղծ ահազանգ են կատարել և անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել վճարային տերմինալըԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՀՀ քննչական կոմիտեն հորդորում է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններինՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերին10-րդ դասարանի աշակերտուհին որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակը ծանր է
Ամենադիտված