Ինչու Հայաստանում ընդդիմության իրական միավորում տեղի չի ունենում
TVԱնի Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ինչու Հայաստանում ընդդիմության իրական միավորում տեղի չի ունենում։ Պատճառները շատ պարզ են․․․
1․Եթե որևէ խումբ ողջ օրը իշխանությանն է քննադատում և հայհոյում, դա դեռ չի նշանակում, որ նա իրենից քաղաքական միավոր է ներկայացնում և ունակ է իրականացնելու պետականամետ գործունեություն։
2․Յուրաքանչյուր 5 հոգանոց կուսակցություն ձգտում է ժողովրդի մոտ հենց իրեն մատուցել որպես իսկական ընդդիմություն, տեղ զբաղեցնել ԱԺ-ում և պետության հաշվին աշխատավարձ ստանալ, իսկ պետության և ժողովրդի վրա թքած, քանզի 5 հոգանոց խմբով երկիր չեն կառավարում։
3․Ընդդիմության շատ ներկայացուցիչներ իրենք իրենց հարգել չգիտեն էլ ուր մնաց իրենց գործընկերներին։
4․Միավորման փորձեր արվում են այն ժամանակ միայն, երբ առկա է կրիտիկական իրավիճակ, մինչդեռ ընդդիմությունը պետք է միասնական ձեռագիր ունենա մինչև կրիտիկական պահերը։
5․ Եվ երբ բախվում ես նման մարդկանց՝մտքումդ ասում ես տո դուք էլ, տո ձեր կեղծ ընդդիմությունն էլ, պարտավոր չեմ միավորվել նրանց հետ ովքեր հարգանք հասկացողությունից կիլոմետրերով հեռու են։
Սովորեք հարգել ձեզ և ձեր դիմացինին, նոր հետո ժողովրդի մասին խոսեք, քանզի ամեն ինչ այս կյանքում սկսվում է հարգանքից։