Այս պատմությունից հետո էլ ԵԽԽՎ-ն պետք է հակահայկական բանաձև ընդունի՞
Ուշադրության կենտրոնումԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այս բեռնատարը ընկել է կրակահերթի տակ Բաղանիս գյուղի մոտակայքում: Նկարում երևում է, որ բեռնատարը ունի Ռուսական պետհամարանիշներ: Այսինքն ադրբեջանցիները կրակահերթ են բացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից մեկի պետհամաանիշենրի ուղղությամբ, որի վրա ՌԴ դրոշ կա: Բացի այդ մեքենայի դռներին էլ են նշմարվում ռուսական դրոշներ: Սրան էլ հավելենք, որ վարորդը ազգությամբ օսեթ է եղել: Փառք Աստծո չի վնասվել վարորդը, բայց մեքենայի անվադողերը վնասվել են:
Այս պատմությունից հետո էլ ԵԽԽՎ-ն պետք է հակահայկական բանաձև ընդունի՞, իսկ ԵԱՀԿ-ն երկստեկ հանդարտության կոչեր անի՞: Փաստացի կրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ երկրներից մեկի մեքենայի վրա: Կամ ԵԱՀԿ-ն այս դեպքից հետո համապատասխան քայլ պետք է ձեռնարկի իր անունը փրկելու համար, կամ էլ կարելի է աշխարհի ամենապոպուլիստական կառույց անվանակարգում մրցանակ շնորհել նրանց ու մրցանակը անձամբ հանձնել Ուորլիքին: