Դավիթ Մինասյանի տեղափոխել են պալատ, ինչպե՞ս է տղայի վիճակը Թուրքական երեք նավ անվտանգ անցել են Հորմուզի նեղուցը Իրանը պատրաստել է պատասխանները hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին. Բաղայի ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո Ալիև-Կավելաշվիլի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Ծեծկռտnւք՝ Արմավիրում, կենցաղային հարցերի շուրջ մոտ 15 հոգով hարվածներ են հասցրել 43-ամյա մի տղամարդու Նեթանյահուն Թրամփին շնորհավորել է Իրանի տարածքից խnցված օդաչուին փրկելու կապացությամբ Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Արաղչին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում խոստացել է պատասխանել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա hարձակումներին Առևտրի կենտրոն է այրվել, վիրավnրներ կան (տեսանյութ)


Թուրքիան պարտավոր է վերացնել ցեղասպանության հետևանքները. ՀՀ նախագահի հոդվածը Le Monde-ում

Ուշադրության կենտրոնում

Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել։ Այս մասին նշված է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականում հրապարակված՝Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածում։ 

«Ամբողջ աշխարհն այսօր անցնում է աննախադեպ ու աներևակայելի ճգնաժամի միջով: Դրանից դուրս գալու համար շատ ժամանակ է պետք, ճգնաժամը զբաղեցնում է թերթերի բոլոր էջերը: Ներկա փորձություններին դիմագրավելու համար շատ կարևոր է անցյալի դժվարությունները հիշել: Մի աղետը դուրս չի մղում մյուսին. հայ ժողովուրդը լավագույնս գիտի դա:

Երիտթուրքական կառավարությունն, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած խժդժություններից, 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ:

Ցեղասպանության երկու տեսակի շարժառիթները

Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Երկու տեսակի շարժառիթ էր ընկած երիտթուրքական այդ ծրագրի հիմքում: Առաջինը քաղաքական էր. անկախությունը, որին հայ ժողովուրդը ձգտում էր, կայսրության մարմնից կպոկեր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը փակում էր թուրքերի ճանապարհը դեպի Կովկաս և միջինասիական երկրներ:

Մյուսը գաղափարախոսական շարժառիթն էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկաս և Միջին Ասիա:

Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումը թուրք ազգայնամոլների համար այլընտրանք չուներ: Այս շարժառիթներից ոչ մեկը չի անհետացել, ընդհակառակը, դրանք այսօր արտահայտվում են սիրիական հարցի կամ փախստականների, քրդերի և Եվրոպայում տեղի ունեցող ագրեսիվ երևույթների տեսքով:

Այս շարժառիթներն այսօր էլ առկա են․ նախ Արցախում, որպես Թուրքիայի ինտերվենցիոն քաղաքականության դրսևորում, այնուհետև՝ Անկարայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակում:

Ուրուգվայ՝ 1965-ից

Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է ողջ մարդկության, որքան և հայության համար: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և նրանց թիվը գնալով ավելանում է:

Ի պատիվ Ֆրանսիայի, տարիներ ի վեր նա այս պայքարի առաջամարտիկն է: 2019-ին Հանրապետության նախագահ Մակրոնը Ապրիլի 24-ը հայտարարեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր: Իսկ ամերիկյան Կոնգրեսը 2019թ. պատմական երկու քվեարկությամբ գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը ևս ցեղասպանության իրողության հետ կապված որևէ կասկած չունի։ Ուստի Թուրքիան գնալով մենակ է մնում իր ժխտման մեջ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Թուրքիան պարտավոր է կատարել հիշողության այս գործը և վերացնել ցեղասպանության հետևանքները: Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կառերեսվի սեփական պատմության ամենաողբերգական էջերի հետ և վերջնականորեն կշրջի դրանք:

Իրավունք և ազատություն

Այսօր 1915 թվականի իրադարձությունների վերհիշումն ուղղված է ապագային: Մենք պարտավոր ենք հիշել այդ ոճրագործությունները՝ նոր հանցագործություններ կանխարգելելու համար: Դրանց ժխտումը ճանապարհ է բացում մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար:

Ցավալի է, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանություններից քաղված դասերը պետք է խնամքով պահվեն ու փոխանցվեն ապագա սերունդներին: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը մեր բարոյական պարտքն ու մեր հիմնական պարտավորությունն են մեր անցյալի առաջ և հանուն մարդկության ապագայի:

Արդի առողջապահական ճգնաժամը ստիպում է ավելի խորաթափանց նայել առկա միջազգային հավասարակշռություններին: Ուժերի հավասարակշռությունը մեծապես փոխվել է: Այս անորոշ մթնոլորտում մեզ չեն պարտադրվում դաշնակիցներ, մենք նրանց ընտրում ենք: Իսկ համատեղ արժեքներն այս ընտրության մեջ պետք է իրենց տեղն ունենան:

1915թ. հայերի ձգտումները հանուն ազատության և իրավունքի պատճառ դարձան բռնությունների և ոճիրների: Այսօր և, մասնավորապես 2018թ. հեղափոխությունից հետո, Հայաստանը մարմնավորում է այս արժեքները: Հենց դրա համար Հայաստանին պետք է ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական և տնտեսական աջակցություն: Ուժեղ Հայաստանը հաղթաթուղթ է տարածաշրջանի կայունության համար, Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Հայաստանը կարող է կամուրջ լինել տարբեր աշխարհների միջև, այնքանով, որ երաշխավորվի նրա խաղաղությունն ու անվտանգությունը:

Նոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն ԳրիգորյանԴավիթ Մինասյանի տեղափոխել են պալատ, ինչպե՞ս է տղայի վիճակը Թուրքական երեք նավ անվտանգ անցել են Հորմուզի նեղուցը Իրանը պատրաստել է պատասխանները hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին. Բաղայի ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո Ալիև-Կավելաշվիլի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին «ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարԾեծկռտnւք՝ Արմավիրում, կենցաղային հարցերի շուրջ մոտ 15 հոգով hարվածներ են հասցրել 43-ամյա մի տղամարդուՆեթանյահուն Թրամփին շնորհավորել է Իրանի տարածքից խnցված օդաչուին փրկելու կապացությամբ Փաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Արաղչին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում խոստացել է պատասխանել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա hարձակումներին Առևտրի կենտրոն է այրվել, վիրավnրներ կան (տեսանյութ)ԱՄՆ-ը և Իսրայելը hարձակվել են Իրանի ավելի քան 80 բուհի և գրադարանի վրա «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանԱրևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանդես է եկել Իրանի շուրջ իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԻրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար. Զիմբաբվեում Իրանի դեսպանատուն Այն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Ապրիլի 7-ին երկար ժամանակով գազ չի լինելու․ հասցեներ Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը Ու՞մ բախտը կբերի այսօր. աստղագուշակ ապրիլի 6-ի համար Վագոն-տնակ է այրվել Արցախում շարունակվում է մշակութային վանդшլիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Ո՞ւմ է հակացուցված պելմեններ և խինկալի ուտելը. բացահայտում է բժիշկըԱնգլիայի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերըԱվտոբուս է շրջվել. տուժել է ավելի քան 30 մարդԻրանը պնդում է, որ խոցել է երկրորդ ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային փոխհատուցման կարգի փոփոխություններըԳիշերը լվացք անելու համար մարդիկ կտուգանվե՞նԻնտերնետի ամենատևական անջատումն աշխարհումԻրանն արձագանքել է Թրամփի հայհոյախառն սպառնալիքներինՎաղը նախատեսված են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում24 ժամ ջուր չի լինելու ապրիլի 08/09-ինԻրանը հայտարարում է, որ հարվածել է Իսրայելի նավթային ենթակառուցվածքներինԲժիշկը խորհուրդ է տվել պարբերաբար չամիչ ուտել՝ ահա թե ինչուԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում բարձրացրել են Արցախի դրոշըԴավիթ Մինասյանի ինքնազգացողությունն այսօր երեկվա համեմատ ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում
Ամենադիտված