ՀՀ-ԵՄ «գնացքը շարժվեց նոր թափով»
BlogԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Կարծիք կար, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ԵՄ կապը կթուլանա, բայց արի ու տես, որ այդպես չեղավ: Օրերս Երևանում մեկնարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը:
Այն հայկական կողմից համանախագահում է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Եվրոպական կողմից՝ Արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Կողմերը երկուստեք ընդգծել են ՀՀ-ԵՄ նոր հարաբերությունների կարևորությունը:
Նիստի ժամանակ Վիգանդը ասել է, որ փորձելու են խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտնեում՝ ունենալով ՀՀ-ԵՄ ընդհանուր համաձայնագիր: Նախատեսվում է ստեղծել ավիացիոն ընդհանուր տարածք՝ Հայաստանի գործարարների համար ապահովելով արտահանման լավագույն պայմաններ:
Ի թիվս քննարկված այլ հարցերի, նիստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում ժողովրդավարությանը վերաբերող հարցերին: