Ստացվում է, որ ԵվրԱզԷՍը վարկ է տալիս, որպեսզի Հայաստանը ազատվի ԵՏՄ-ից կամ օլիգարխներից
BlogՆորայր Լ. Մովսիսյան ֆեյսբուքյանի իր էջում գրում է.
ԵվրԱզԷՍը Հայաստանին վարկ ա տալիս 300 մլն ԱՄՆ դոլարի չափով․․․
Ի դեպ վարկը տալիս ա Հայաստանում տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման խոչընդոտները վերացնելու համար։
Էն որ այս վարկը մի օր փակվելու ա գույքով՝ ապացուցված ա տարիների փորձով, բայց ամենածիծաղելին վարկի տրամադրման նախապայմանն ա՝ ՀՀ կառավարության կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը։
Հայաստանում երևի չկա մեկը, ով չի կարա թվարկի, թե որոնք են Հայաստանում տնտեսական աճի տեմպերի վրա ազդող բացասական երևույթները՝ սկսած օլիգարխներից ու մենաշնորհներից, վերջացրած ԵՏՄ-ով։ Այսինքն կարելի ա՞ հասկանալ, որ ԵվրԱզԷՍը վարկ ա տալիս, որ Հայաստանը ազատվի ԵՏՄ-ից, կամ օլիգարխներից․․․ ))
Տրամաբանորեն կարելի ա իհարկե, բայց իրականությունն այլ է և մենք արդեն կարող ենք փաստել, որ հերթական վարկային բեռը գումարվում է մեր պետության ուսերին և որը տնտեսության մեջ հերթական անգամ ոչինչ չի փոխելու․․․
Հակադարձու՞մ եք, ապացուցեք հակառակը․․․