Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ


Ինչ սահմանափակումներ են գործելու Արցախ մուտք գործելու հետ կապված

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադրություն կունենան այցելել Արցախի Հանրապետություն, պետք է նկատի ունենան նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական հարթակի ֆեյսբուքյան էջում:

«Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով արգելվել է պետական սահմանի անցակետերով Արցախի Հանրապետության քաղաքացիություն (հաշվառում) չունեցող անձանց մուտքը հանրապետության տարածք։

ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի 2020 թվականի ապրիլի 13-ի N 1 որոշմամբ Արցախի Հանրապետություն մուտք գործելու արգելքից բացառություն է արվել՝

 

1) բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղեկցողը պետական սահմանի անցակետում հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են բեռնափոխադրման փաստը հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում) կամ բեռի տիրոջ վերաբերյալ տվյալները, որից հետո հարկային մարմնի պաշտոնատար անձինք, արտաքին զննությամբ հավաստելով ներկրվող ապրանքների՝ ակնհայտ առևտրային քանակ համարվելու հանգամանքը, դա դիտում են որպես բեռնափոխադրում և այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։

Արցախի Հանրապետության տարածքից ապրանքանյութական արժեքներ արտահանելու նպատակով բեռնափոխադրում իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղևորը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են գործարքի կողմ հանդիսացող ԱՀ հարկ վճարողի (ֆիզիկական անձ) տվյալները, որի հիման վրա հարկային մարմնի պաշտոնատար անձինք ճշտում են կողմերի միջև գործարքի հավաստիություն ու իրականացման ժամկետը և դա բեռնափոխադրում համարելու դեպքում այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։

Հարկային մարմնի պաշտոնատար անձանց տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար բեռնափոխադրում իրականացնող անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

2) գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին։ Վարչակազմի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում ստուգելով տվյալ անձանց՝ շրջանի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և դրանով պայմանավորված անհետաձգելի աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկությունները, դրանք հավաստի համարելու դեպքում էլէկտրոնային եղանակով այդ անձանց վերաբերյալ տվյալները (մի քանի անձանց դեպքում՝ ցուցակները) ուղարկում են անցակետ։

Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

3) տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի ճանաչելու խնդրանքով շահագրգիռ կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ, դիմում է իրավասու պետական մարմնին՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Իրավասու մարմինը, քննարկելով դիմումը, կարող է միջնորդել Պարետին տնտեսական կամ արտադրական կարիքներից ելնելով նշված կազմակերպության ներկայացուցիչների մուտքը թույլատրելու համար՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Միջնորդության մեջ նաև նշվում է այն անձի (անձանց) մասին տվյալները, ովքեր միջնորդության բավարարման դեպքում պետք է մուտք գործեն Արցախի Հանրապետություն։ Միջնորդության քննարկման արդյունքում տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի համարելու դեպքում Պարետը ցուցում է տալիս (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին։

4) առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Առողջապահական կարիքն անհետաձգելի է ճանաչվում ԱՀ առողջապահության նախարարի կողմից՝ շահագրգիռ անձանց կողմից թղթային կամ էլէկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կամ առանց դրա։ Առողջապահական կարիքն անհետաձգելի ճանաչելու դեպքում այդ մասին ԱՀ առողջապահության նախարարը գրությամբ (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) հայտնում է ԱՀ ոստիկանությանը։

ԱՀ առողջապահության նախարարի գրությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար գրության մեջ նշված անձի (անձանց) մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

5) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների համար (սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը, եղբայրը)՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով թույլատրվում է հանգուցյալի մեկ կամ մի քանի մերձավոր ազգականների և վերջին(ներ)իս ուղեկցող մեկ վարորդի մուտքն Արցախի Հանրապետություն՝ ԱՀ ոստիկանության կողմից կատարված ճշտումների արդյունքում հանգուցյալի հետ մերձավոր ազգական լինելու հանգամանքը պարզվելուց հետո․

6) պաշտոնական այցերի դեպքում․

Սույն ենթակետի իմաստով պաշտոնական այցեր են համարվում Հայաստանի Հանրապետության և այլ երկրների պետական կառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը Արցախի Հանրապետություն՝ ԱՀ Նախագահի, ԱՀ Ազգային ժողովի կամ ԱՀ պետական նախարարի հրավերի հիման վրա։

Սույն ենթակետով նախատեսված հրավերը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար պատվիրակության կազմում ընդգրկված անձի (անձանց) մուտքն Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

7) ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի համար․

ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի տեղափոխումը անցակետից մինչև տեղակայման վայր ապահովում է ԱՀ պաշտպանության նախարարությունը։

Համաձայն ԱՀ Պարետի նույն որոշման՝ վերոնշված անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ինչպես նաև կատարվում է տրանսպորտային միջոց(ներ)ի ախտահանում։ Նշված անձինք ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից ծանուցվում են Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում այլ անձանց հետ շփումները հնարավորինս նվազեցնելու և սոցիալական հեռավորությունը պահելու անհրաժեշտության մասին։ Զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ։ Անցակետում բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում՝ հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով»։

 
 
Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ ԱՄՆ-ը ավարտել է Իրանի դեմ hարվածների նոր փուլը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի Միամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասինԿոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի Իշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Իրանի դեմ hարձակումների նոր ալիք է սկսել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞
Ամենադիտված