2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա


Համաշխարհային բանկն օժանդակում է ՀՀ-ում սոցաջակցության նորարարական ծրագրին. Դրանից կօգտվի ավելի քան 11 հազար մարդ

Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը ստորագրեցին «Հայաստանում սոցիալական ինտեգրման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը։ Ծրագրի ֆինանսավորումն տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա դրամաշնորհի ձեւաչափով։

Ծրագիրը կազմել է Համաշխարհային բանկը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ. այն իրականացվելու է Հայաստանի սոցիալական աշխատողներին ներկայացնող՝ հասարակական, շահույթ չհետապնդող ազգային մասնագիտական մարմնի կողմից։

«Ուրախ ենք ստորագրելու այս Համաձայնագիրը քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ, որը ճապոնական դրամաշնորհի շահառուն եւ այս ծրագիրն իրականացնող կառույցն է»,- նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն։ «Այս ծրագրի նպատակն է զբաղվածության հնարավորությունների բարելավման միջոցով ավելի լավ ինտեգրել խոցելի անձանց եւ օգնել նրանց դառնալ հասարակության ավելի ակտիվ անդամներ»։

«Ճապոնիայի կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել այս ծրագրի հույժ կարեւորությունը», - նշեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։ «Ես խորապես համոզված եմ, որ ծրագիրը նպաստելու է խոցելի բնակչության կյանքի բարելավմանը՝ հատկապես Հայաստանի մարզերում, եւ դա իրականացվելու է  սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման եւ նախանշված շահառուների մասնագիտական վերապատրաստման միջոցով»։

Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի մեծացնել սոցիալական աջակցության նպաստներից եւ ծառայություններից օգտվելու հնարավորությունն ու ինքնազբաղվածության հարցում աջակցություն տրամադրել  հասարակության ավելի քան 11,000 խոցելի անդամների Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքներում։ Շահառուների ընտրության չափանիշներով առավելություն է տրվելու Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ հաշմանդամ անդամ(ներ), մինչեւ 5 տարեկան երեխա եւ աշխատանքային տարիքի մոտիվացված չափահաս ունեցող տնային տնտեսություններին։

«Ծրագրի նպատակները համահունչ են կառավարության ներկայիս բարեփոխումների օրակարգին, հատկապես, խոցելի խմբերի զբաղվածության եւ ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանման իմաստով, ինչն աղքատության հաղթահարման ամենահուսալի եղանակն է», - նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Նախարարությունը շարունակելու է օժանդակել ծրագրի իրականացմանը՝ խրախուսելով շահառուների ինքնաբավ կենսապահովման մեխանիզմները»։

Ծրագիրը, մասնավորապես, աջակցելու է՝

սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանը, որով կատարվում է շահառուների կարիքների գնահատում եւ ուղղորդում տարբեր ծառայություններ, այդ թվում՝ բուժօգնության տրամադրում, արտակարգ իրավիճակներում աջակցություն, երեխաների համար կրթական հաստատությունների հասանելիություն, մասնագիտական ու սոցիալական հմտությունների ուսուցում, հոգեթերապիայի եւ սոցիալական վերականգնման ծառայություններ, ինչպես նաեւ իրավաբանական խորհրդատվություն։ Այս նորարարությամբ գործի է դրվում անհատական դեպքի վարման մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատել ամենախոցելի եւ մարգինալացված բնակչության հետ՝ հասնելով մոտ 6000 ընտանեկան նպաստ ստացողների,

մոտավորապես 300 շահառուների ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը գործարարություն թեմայով ուսուցման եւ դրամաշնորհների տրամադրման միջոցով, որոնք նրանց կօգնեն դուրս գալ Ընտանիքների անապոհության գնահատման համակարգից։ Հիմնականում աջակցություն կստանան գյուղատնտեսության, (պարենային/ոչ պարենային ապրանքների) արտադրության/վերամշակման, հյուրատնային եւ հանրային սննդի, արվեստի եւ մշակույթի, ժամանցային ու առեւտրի ոլորտում տնտեսական գործունեության տեսակները։ Բացի այդ, այս բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ընտանեկան նպաստի ծրագրի շահառուներին՝ ինքնազբաղվածության գործող ծրագրերում տեղավորմանը, ինչպես նաեւ կտրամադրվի վերապատրաստում, գիտելիք եւ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ինքնազբաղվածության հնարավորությունների մասին։ Ընդհանուր առմամբ, այս բաղադրիչը կօգնի հասարակության մոտ 5000 խոցելի անդամների։

Առաջարկվող գործողությունները կամրապնդեն համայնքային ու տարածքային սոցիալական աշխատողների դերը՝ ընտանիքների համար առկա սոցիալական աջակցության նպաստների ու ծառայությունների հասանելիությունը բարելավելու հարցում։ Այս ծրագրով մեթոդական աջակցություն կտրամադրվի 200 սոցիալական աշխատողի եւ կզարգացվեն նրանց կարողությունները՝ թիրախային շրջաններում դեպքերի արդյունավետ վարման համար։

JSDF-ը հիմնադրվել է Ճապոնիայի կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից՝ որպես ամենից անապահով եւ խոցելի խմբերին ուղիղ աջակցության տրամադրման մեխանիզմ, որը գործում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված երկրներում։ Նպատակն է  զարգացնել նրանց հնարավորությունները, հզորացնել  եւ ամրապնդել նրանց մասնակցությունը սոցիալական եւ տնտեսական կյանքում։ Հիմնադրամը կառավարվում է Համաշխարհային բանկի կողմից։

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին
Ամենադիտված