Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը

Երեկ կառավարությունը որոշում կայացրեց արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգելու մասին՝ չնայած այն հանգամանքին, որ այն Հայաստանում իմիտացիոն բնույթ է կրել առնվազն ապրիլի սկզբից՝ գործնականում չծառայելով համավարակի դեմ պայքարին և ի ցույց դնելով ֆորս-մաժորային իրավիճակներում արդյունավետ կառավարում իրականացնելու Նիկոլ Փաշինյանի թիմի անկարողությունը։
Իշխանության անորակ, ապիկար կառավարման հետևանքով երկրում համաճարակային վիճակը գտնվում է խիստ մտահոգիչ համատեքստում, միևնույն ժամանակ՝ անդառնալի հարված է հասցված տնտեսությանը, հազարավոր ընտանիքներ հայտնվել են աղքատության ճիրաններում։
Կառավարության երեկվա որոշումը, մեծ հաշվով, ինքնախոստովանություն էր այն մասին, որ անցած երկու ամիսներին կատարելապես ձախողվել է իրականացվող հակահամաճարակային քաղաքականությունը, ինչի հետևանքով Հայաստանը Հարավային Կովկասում դարձել է կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոն։ Նիկոլ Փաշինյանի թիմը սահմանափակումների վերացմանը գնաց մի իրավիճակում, երբ կորոնավիրուսային ցուցանիշները երկրում նոր հակառեկորդներ են գրանցում։ Սա այն դեպքում, երբ աշխարհի մյուս պետությունները սահմանափակումները վերացնում են այն պարագայում, երբ երկու շաբաթ անընդմեջ առողջացածների թիվը գերազանցում է վարակակիրներին։
Սահմանափակումների վերացման համատեքստում, երբ կառավարությունն, ըստ էության, հրաժարվել է պատասխանատվությունից՝ դա պատվիրակելով քաղաքացիներին, միանգամայն անիմաստ ու բովանդակազուրկ է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը։ Իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող էին ներառվել գործող «ոչ արտակարգ» օրենքներում, արտակարգ դրության ռեժիմն ավարտել էր պետք՝ մնալով օրինականության և իրավաչափության դաշտում։
Կառավարությունը գնացել է միանգամայն այլ ճանապարհով, ինչը լեգիտիմ կասկածներ է ծնում, որ Նիկոլ Փաշինյանի թիմի նպատակն ոչ այնքան համաճարակի դեմ պայքարն է, որքան՝ քաղաքացիների ազատությունների էական սահմանափակումները, մարդկանց քաղաքական նախաձեռնությունները տորպեդահարելը, բողոքի ակցիաները «օրինական» ճանապարհով արգելելը։ Մյուս կողմից՝ օրվա իշխանությունը գիտակցում է, որ այլևս դրական ելք ունենալ չի կարող իր իսկ կողմից նախաձեռնված սահմանադրական հանրաքվեն ու արտակարգ դրության երկարաձգմամբ ժամանակ է շահում՝ լուծումներ գտնելու համար։
Չի կարող համճարակի դեմ պայքարի պատասխանտվությունը թողնվել քաղաքացիների վրա՝ նրանց զրկելով իրավունքներից։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը երկու անգամ հետաձգվել է՝ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, համագումարի նոր ամսաթիվ է նշանակված հունիսի 19-ը։ Մենք չունենք որևէ երաշխիք, որ կառավարությունը արտակարգ դրության երկարաձգման հերթական փորձը չի անի հունիսի 13-ին, ուստի կանխավ հայտարարում ենք, որ մեզ այլևս իրավունք ենք վերապահում հունիսի 19-ին անցկացնել համագումարը՝ անկախ կառավարության և Պարետատան հորդորներից։ Քաղաքաղացիների ազատությունը, կուսակցություն հիմնադրելու մեր սահմանադրական իրավունքը չեն կարող զոհաբերվել արտակարգ դրության իմիտացիային ու Փաշինյանի թիմի սուբյեկտիվ օրակարգին։
Կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների ազատություններն ու իրավունքները վերականգնելու համար, իսկ մենք պարտավորվում ենք մեր համագումարն անցկացնել հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահմանմամբ՝ գերակա համարելով մեր կուսակցության անդամների, Հայաստանի քաղաքացիների առողջությունը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբ
15․05․2020

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան
Ամենադիտված