67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին


ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումների շուրջ

Ուշադրության կենտրոնում

Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումներն արդարացիորեն մտահոգությունների առիթ են տալիս:

1995 թ. հիմնադրված և ՀՀ ԳԱԱ  համակարգում գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտն է, որն ունի մեր և համաշխարհային պատմության ամենադատապարտելի էջերից մեկի մասին ամբողջական և համալրվող հավաքածու՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հուշային մասունքներ, հուշագրություններ:

Իր նշանակությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակության համազգային գիտական կենտրոն է, այլև մեր հավաքական ապրումների, հիշատակների, արժանապատվության և ազգային-քաղաքական իրավունքների պահպանման, պաշտպանության խորհրդանշան և կենտրոն միաժամանակ:

2018 թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հարություն Մարությանի նշանակմամբ կառույցում սկսվեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են:

2019 թ. տնօրենը հանդես է եկել հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ: 2020 թ. փետրվարին  ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացված տնօրենի առաջարկի համաձայն՝ հիմնական ֆոնդում գրանցված նյութերը (հիմնականում՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանվում են հիմնական ֆոնդից և ընդգրկվում նոր ձևավորվող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրավական կարգավիճակը:

Ըստ այդմ, հիմնական ֆոնդից, որը 2019 թ. դրությամբ կազմում է շուրջ 95.000 միավոր,  դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը՝ շուրջ 36.000 միավոր: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմության մեջ չգրանցված գործընթաց է: Ի դեպ,  գործող կարգը երբեք որևէ  ուսումնասիրողների համար նյութերի անհասանելիության խոչընդոտ չի հանդիսացել:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործընթացը. սույն հարցը արդարացիորեն շրջանառվում է հանրության լայն շրջանակների կողմից և սպասում իր թափանցիկ, հրապարակային գնահատականին: Արդյոք սա չի՞ կարող նախադեպային լինել և հետագայում «ոչ համապատասխան առարկաներ» հիմնավորումով դուրս չեն գրվի այլ նյութեր:

Ինչու՞ է խախտվում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը, փոխարենը սկսում է ակտիվանալ մարդկային սուբյեկտիվության գործոնը: Ի դեպ, այս սուբյեկտիվությամբ էր պայմանավորված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին հիմնական կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամոթալի փորձը: Արդյոք սա մեր պատմությունը, պահանջատիրության քաղաքականությունը ռևիզիայի ենթարկելու անթաքույց մղում չէ՞:

Նույնքան մտահոգիչ է մեկ այլ հանգամանք. ինչու՞ է մեր թանգարանային ֆոնդերի պահպանման չափանիշների մշակման կարևոր գործին լծվել մի հասարակական կազմակերպություն՝ սնվող Բաց Հասարակության ինստիտուտ-օժանդակության հիմնադրամի կողմից, որի հետ տնօրեն Մարությանի՝ այլ դրվագներով գործակցությունը ևս հայտնի է:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ելնելով վերոհիշյալից, հայտարարում է՝ գործ ունենք համահայկական տարողության, մեր պետականության անվտանգությանն ու ազգային բաղադրիչին առնչվող իրողության հետ:

Մենք խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Մարությանի գործունեությունը, ինչն ակնհայտորեն միտված է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթային վկայությունների վերացմանը, ազգային ինքնության, հոգևոր արժեքների ոչնչացմանը և սպառնում է Հայաստանի պետականության անվտանգությանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը չի՛ հանդուրժելու նման կասկածելի և անվտանգային առումով խիստ մտահոգիչ գործընթացների առկայությունը ՀՑԹԻ-ում և բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է այդ քաղաքականության դեմ։

 

ՀՅԴ «Նիկոլ  Աղբալյան» ուսանողական միություն

Մայիս 17, 2020 թ.

Տեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելուն44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանՍտամբուլում հայ տղամարդ է uպանվել «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասինԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում
Ամենադիտված