Ի՞նչն է եղել Աջափնյակի կրակnցների պատճառը․ մարդիկ տեղյա՞կ են Մեկ զnհ, երեք վիրաhատվող քաղաքացի՝ ծանր վիճակում. Աջափնյակի կրակnցների հետևանքը Կրակnցներ և վիրավnրներ Երևանում․ ի՞նչ է եղել Թույլ տալով ֆրանսիացիներին կռվել Ուկրաինայում՝ Փարիզը մեկ ուղղությամբ տոմս է տալիս նրանց. ՌԴ ԱԳՆ Ովքե՞ր կստանան երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստ Թոշակները 50 տոկոսով կբարձրացնենք․ 36․000-ով թոշակառուն կամաց-կամաց գնում է կործանման Գազ չի լինի որոշ ժամանակ Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ


Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել եզրույթ, որը ուղղակի հարվածի տակ է դնում ինքնորոշված Արցախի սուբյեկտայնությունը և անվտանգությունը

Հասարակություն

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցված մի քանի խնդրահարույց ձևակերպումներին:

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ինքն իրավասու չէ ներկայացնել նաև Արցախի իշխանություններին, քանի որ վերջիններիս կողմից նման լիազորություն չունի, մեզ, ինչպես նաև շատերին թվաց, որ այդ հայտարարությունը ամենևին էլ պոպուլիստական տարրեր չի պարունակում, այլ իրերն իրենց անուններով կոչելու լուրջ քաղաքական հայտ է, որին Արցախում երկար են սպասել:

Սակայն ի զարմանքս բոլորին, նույն Նիկոլ Փաշինյանը հետագայում սկսեց բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ անել, որն ամենևին էլ չէր բխում հայկական կողմի շահերից։ Շուրջ մեկ տարի է, ինչպես նաև վերջին մամլո ասուլիսի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը, որը ուղղակի հարվածի տակ է դնում ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը:

Այս ամենը էլ ավելի վտանգավոր է դառնում, երբ Ադրբեջանական կողմը ակտիվ շրջանառության մեջ է դնում Ղարաբաղի "ադրբեջանական համայնքի" ներկայացուցիչների գաղափարը, որը արդեն միայն գաղափար չէ, այլ իրականություն, ոմն Գյանջալիևը, ով ներկայացնում է այդ համայնքը, հեռախոսազանգեր և հանդիպումներ է ունենում Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչների և դեսպանների հետ, այդ համայնքը մասնակցում է Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին, Գյանջալիևը դառնում է պատգամավոր, այսօր որպես ԵԽԽՎ պատվիրակ է հանդես գալիս։

Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ ջանադրաբար փորձում էր նրանց դարձնել բանակցությունների կողմ և գործոն։ Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների ներկայացուցիչները:

Այսինքն, մինչև ԼՂ-ին բանակցային ձևաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձևաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար: ԼՂ բանակցային գործընթացը մեր ազգի վերջին ճակատամարտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ անդառնալի։

Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն դրսևորեն, ազգի ողջ ներուժը երկրի միջազգային դիրքի և անվտանգության ծառայեցնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության քաղաքական իշխանությունները մեկընդմիշտ պետք է հիշեն, որ Ղարաբաղի հարցը մեր ժողուվուրդը արդեն իսկ լուծվել է և այսօր բանակցային սեղանին Արցախը կարող է ունենալ մեկ հարց, այն է ՝ միջազգային ճանաչում։ Ղարաբաղը այլևս Արցախի Հանրապետություն է՝ ինքնորոշված պետություն»։

Ընտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՀրավառելիքի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվելՈստիկանները պարզել են Աջափնյակում կրակոցների դեպքի մասնակից անձանց շրջանակըԹրամփի համբերությունը սպառվել է. Իրանի դեմ պատերազմի հավանականությունը 90 % է. ԶԼՄՁայնը շատ բարձր էր․ երեխաներ էին խաղում, վախեցան, փախան, նրանցից մեկն էլ ընկավ. Աջափնյակի բնակչուհին՝ կրակոցների մասին«Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորըՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԻ՞նչն է եղել Աջափնյակի կրակnցների պատճառը․ մարդիկ տեղյա՞կ են Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանՄեկ զnհ, երեք վիրաhատվող քաղաքացի՝ ծանր վիճակում. Աջափնյակի կրակnցների հետևանքը IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԿրակnցներ և վիրավnրներ Երևանում․ ի՞նչ է եղել Այսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանԹույլ տալով ֆրանսիացիներին կռվել Ուկրաինայում՝ Փարիզը մեկ ուղղությամբ տոմս է տալիս նրանց. ՌԴ ԱԳՆ Տարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՈվքե՞ր կստանան երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստ Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան ՊայքարԹոշակները 50 տոկոսով կբարձրացնենք․ 36․000-ով թոշակառուն կամաց-կամաց գնում է կործանման «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԳազ չի լինի որոշ ժամանակ Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել «Բացառում ենք գործող վարչախմբի, նրա արբանյակների, նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները». Ավետիք ՉալաբյանԵթե ճամփաբաժանը ճիշտ անցնենք՝ դրան կհաջորդի հազարամյակներ. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը ներկայացրել է նոր քաղաքական ուժի՝ «Հայկական քվե»-ի առաջնահերթություններըԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Խաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա
Ամենադիտված