Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին Ադրբեջանի այս սպառազինվածության պայմաններում մեզ համար այլևս բավարար չէ. Դ. Տոնոյան

Քաղաքականություն

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ հնարավոր գործողություններին, նշեց, որ Ադրբեջանը միանշանակ գնում է սահմանի երկայնքով և շփման գծում իրավիճակի սրման, ապա հետևյալ հարցադրումն արեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է, մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը...»։

-Տարեսկզբին ՊՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ամեն օր տեղի ունեցող միջադեպերին, գրեց. «Մենք դանդաղ պատերազմի մեջ ենք»: Այս իմաստով էլի այդ նույն դանդաղ պատերա՞զմն է, թե ինչ-որ բան է փոխվել:

-Պատերազմի վերսկսման հավանականությունը մեզ անհրաժեշտ է գնահատել Ադրբեջանի տեսանկյունից, ինչի մասին նրանք պարբերաբար արտահայտվում են: Ընդ որում, հայտարարում են պաշտոնապես ու ամենաբարձր մակարդակով,

-Որ «պատրաստվում են և գնալու են տարածքներն ազատագրելու», որ «սպանելու ենք հայերին», որ «ադրբեջանցի զինվորների պարտքն է դա անելը» և այլն: Իրենց նախարարի խոսքերից եմ մեջբերում:

-Այո, և դա պայմանավորված է բանակցային գործընթացի արդյունքների հետ իրենց անհամաձայնությամբ: Իրենց ոչ շահեկան վիճակը բանակցություններում փորձում են փոխհատուցել կոշտ դիրքորոշմամբ և պարբերական անթաքույց սադրանքներով: Հակամարտության էսկալացիայի մասին է վկայում այն, որ սկզբում դիպուկահարներ էին կիրառում, հետո՝ դիվերսիոն խմբեր, հիմա էլ ավելացել է ականանետային կրակը... Եվ այսպես ամեն օր: Մենք հրավիրել ենք միջնորդների և դաշնակիցների ուշադրությունն այս հանգամանքին: Միաժամանակ իրենց կողմից խստացվում են հակահետախուզական , վարչական-հակահետախուզական ռեժիմները մերձսահմանային գոտում, որտեղ լրագրողների մուտքը և անվտանգության իրավիճակի վերաբերյալ լրատվության հրապարակումն արգելված է: Այսինքն` իրենք գնում են ռազմական գործողությունների նախապատրաստման բոլոր առումներով: Իսկ կանցնե՞ն լայնածավալ գործողությունների, թե՞ կշարունակեն տեղային գործողությունների աստիճանական ընդլայնման մարտավարությունը, երկու տարբերակն էլ հավանական է, և երկուսին էլ պատրաստ ենք: Կարևոր մի հանգամանք ևս. ադրբեջանական իշխանությունները իրենց հայտարարությունների գերին են դարձել, ի տարբերություն Հայաստանի. ո՛չ ՀՀ Նախագահը, ո՛չ պաշտպանության նախարարը նման հռետորաբանություն չեն օգտագործում:

Եվ այս համատեքստում ցանկանում եմ հռետորական հարց հնչեցնել. իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, Հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը…: Եվ այսօր էլ զսպվածություն են ցուցաբերում , ինչը ակնհայտ տեսանելի է՝ մենք չենք սադրում, չենք սրում իրավիճակը:

-Հիշեցնենք, որ հունվարին, երբ սահմանին իրավիճակը լարվեց, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական պետական միջոցառումներն առջևում էին: Ինչո՞ւ եմ ընդգծում, քանի որ որոշ վերլուծաբաններ հենց 100-րդ տարելիցով էին պայմանավորում այդ ակտիվությունը։

- Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը մեր սահմանին իրավիճակի սրման պատրվակներից մեկն էր միայն: Ես էլ կարող եմ մեկ այլ տարբերակ նշել. փորձեցին Բաքվի եվրոպական խաղերի պատրվակով մեզ վրա ճնշում գործադրել, որպեսզի այդ ժամանակահատվածում, իրենց գնահատականով, ոչ մի գործողություն մեր կողմից չլինի: Արդեն երկու շաբաթ է, ինչ իրավիճակը՝ խախտումների ինտենսիվության տեսանկյունից, կարելի է գնահատել ցածր: Պատճառը և՛ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներն են, և՛ Ադրբեջանի կրած կորուստները, որոնք համարժեք, գուցե իրենց համար չսպասված պատասխանն են իրենց իսկ կողմից իրավիճակի ապակայունացմանը միտված դիվերսիոն գործողությունների: Գուցե դա է պատճառը, իսկ գուցե այն, ինչը ոչ միայն չեմ բացառում, այլև շատ հավանական եմ համարում, որ հիմա՝ այդ խաղերի անցկացման այս ժամանակաշրջանն օգտագործում են իրենց ուժերը վերախմբավորելու և նոր սադրանքների նախապատրաստելու համար: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե սադրանքների, այլ պարզապես գործողությունների, որովհետև իրենք ոչ միայն սադրում են, այլև հստակ լարվածությունը սրելուն ուղղված գործողություններ են կատարում:

-Ի՞նչ գործողություններ, դրանք Դուք ինչպե՞ս եք կոչում:

-Այս գործողությունների նպատակը, իրենց քաղաքական ղեկավարության բնորոշմամբ, տարածքների վերադարձն է: Իսկ մեզ համար դա Հայրենիք է, Արցախի ժողովրդի համար՝ Հայրենիք։

-Մինչև տարեվերջ, էլի՞ նման գործողություններ եք «ակնկալում» Ադրբեջանից:

- Լիովին հավանական եմ համարում, որ Բաքվի խաղերից հետո, կամ գուցե արդեն դրանց ավարտին Ադրբեջանն ակտիվացնի իր գործողությունները: Չմոռանանք, որ իմիջային առումով այդ խաղերը ադրբեջանցիների համար շատ կարևոր են՝ ցույց տալու համար, որ իրենք նման զարգացած երկիր ունեն, նման մակարդակի միջոցառումներ են կազմակերպում, ու միաժամանակ 20%-ի «հին երգն են երգում»։ Ի տարբերություն Ադրբեջանի, մենք՝ հայերս, տարածքի խնդիր չունենք, մենք տարածքի կռիվ չենք տալիս, այլ մեր Հայրենիքում ապրելու իրավունքն ենք պաշտպանում՝ պետականության ստեղծման և պահպանման միջոցով։

-Իրենց ամեն դիվերսիայից հետո նշվում է, որ ադրբեջանցիները գործել են թուրքական հրահանգիչների ցուցումներով:

- Կարող եմ արձանագրել, որ վերջին 3-4 տարում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությունը կտրուկ աճել է: Ռազմական առումով դա մարտական պատրաստության լուրջ ծրագիր է, որն արդեն իրականացվում է և արտահայտվում է համատեղ վարժանքների և զորավարժությունների տեսքով, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ: Համատեղ զորավարժությունների ու վարժանքների իրականացումը մարտական պատրաստության ոլորտում համագործակցության բարձրագույն աստիճանն է: Իսկ դա արդեն պարզապես հրահանգիչների գործունեություն չէ, խոսքը ԶՈւ համատեղ միջոցառումների մասին է, և՛ հրամանատարաշտաբային, և՛ դաշտային, և՛ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունների մասին։

Շարունակությունն այստեղ:

Դիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Ամենադիտված