Մարդը խուսափելով թանաքոտվելուց, կարող է առհասարակ չմասնակցի ընտրության
BlogՄոդերատոր Մոդերան ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մատ թանաքոտելու տեղը եկեք ընդդիմության խնդրենք, թող առաջարկի փիրսինգ կամ տատու անել ID քարտերով քվեարկողներին, կամ որ ավելի լավ ա քաչալացնել՝ հենց ընտրատեղամասում ՃՃՃ էդ եղանակով հաստատ հնարավոր կլինի խուսափել կրկնաքվերակությունից:
Իսկ եթե լուրջ, մատները թանաքոտելու գաղափարը կատարյալ ապուշություն ա: Էդ պրակտիկան մինչ օրս կիրառվել ա Հունաստանում ու Ղրղզըստանում՝ կարճ ժամանակում ապացուցելով, որ որպես վերահսկողության մեխանիզմ որևէ արժեք չունի: Կամ ի՞նչ ա նշանակում մատ թանաքոտելը, թանաքը մաշկից անցկանցելը կարողա տևի մաքսիմում 5 րոպե: Կամ ի՞նչ մեղք ունի ID քարտ ունեցող քաղաքացին, ով ուզում ա իրացնել իր սահմանադրական իրավունքը: Ի վերջո, մարդը խուսափելով թանաքոտվելուց կարա առհասարակ չմասնակցի ընտրության: Եթե ընդդիմությունը ընտրատեղամասերը վերահսկելու բավարար ու վստահելի մարդկային ռեսուրս ունենար, սենց հիմար առաջարկները վստահաբար ավելի քիչ կլինեին: