Համազգային փաթեթավորմամբ ռեկետ
BlogՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Հայաստան» համահայկական հիմնադրամ վաղուց կամավոր վճարումներ չեն կատարվում՝ գոնե այն չափով, որ գլոբալ ծրագրեր ֆինասավորվեն: Դրա պատճառները մի քանիսն են՝ մեր իշխանությունների նկատմամբ վստահության պակասը, համաշխարհային ճգնաժամը, նաև՝ հայերիս կոնսոլիդացնող համազգային ռացիոնալ իդեաների բացակայությունը:
Մեզանում ընդունված չէ ճգնաժամերը, ֆորսմաժորային իրավիճակները հաղթահարել համակարգային մոտեցումներով:
Միշտ գտնվում են պրիմիտիվ, «հայավարի» լուծումներ, որոնք գուցե ժամանակավոր, ընթացիկ խնդիրներ լուծում են, սակայն հարուցում են նորերն՝ ավելի գլոբալ ու մասշտաբային:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները հիմա ապահովվում են մի մեթոդով, որը նման է ռեկետի. պետական աշխատողներին ստիպում են՝ հրաժարվել աշխատավարձի մի մասից: Դրա հաշվին՝ կիսատ-պռատ մի ծրագիր իրականացնում են, բայց պետական ծառայողի մոտ սպանում են հավատը պետության, նրա ինստիտուտների նկատմամբ, նաև խարախուսում են կոռուպցիոն ռիսկերը, որովհետև պետական աշխատողը մտածում է՝ եթե վերադասին կարելի է ռեկետով զբաղվել, ապա ինքն էլ կարող է մաղարիչ կամ կաշառք վերցնել:
Ու այսպես ձևավորվում է արատավոր փակ շղթա, որում արժեզրկվում են պետականն ու համազգայինը: