Տերևաթափվող ընդդիմություն
BlogՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Լևոն Զուրաբյանն ԱԺ այսօրվա նիստում համառորեն բարձրացնում է հանրաքվեի հետաձգման հարց: ՀԱԿ փոխնախագահի պահանջը հասկանալի կլիներ, եթե բոլորս տեսնեինք, որ այդ ժամանակն ընդդիմությանը պետք է՝ Սերժ Սարգսյանի թիմի ծրագրերը խափանելու համար: Բայց նման բան տեսանելի չէ: Եթե պատկերավոր ձևակերպենք, հայաստանյան այսօրվա ընդդիմությունը նման է աշնան, որի տերևաթափումը ժամ առ ժամ է տեղի ունենում, ըստ այդմ՝ հանրաքվեի հետաձգումը միայն կամրագրի աշնան անշրջելիությունն ու ընդդիմություն կոչվող բնության մահը: