Շենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ ՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան


Կատուների մոտ առաջին անգամ գրանցել են կորոնավիրուսային ինֆեկցիայի անախտանիշ ընթացք

Հասարակություն

Մի քանի տասնյակ կատուների արյան եւ խորխի նմուշներն ուսումնասիրելով, որոնց տերերը վարակվել էին նոր տեսակի կորոնավիրուսով, իսպանացի բժիշկներն առաջին անգամ հայտնաբերել են, որ այս կենդանիների մոտ եւս COVID-19-ը կարող է ընթանալ առանց ախտանիշների: Գիտնականները հետազոտության նախնական արդյունքները հրապարակել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գիտնականները նշում են, որ կատուները ոչ միայն բավական հաճախ են վարակվում կորոնավիրուսով, ինչպես մարդիկ, այլ ավելին՝ նրանց մոտ, ինչպես մարդկանց շրջանում, կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ընթանալ առանց տեսանելի նշանների: Այսինքն՝ կատուները կարող են աննկատ այն տարածել, բայց միայն մյուս կատուների շրջանում, քանի որ անչափ փոքր է հավանականությունը, որ այս կենդանիները կարող են մարդուն վարակել:

COVID-19 հիվանդության հարուցիչ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է թափանցել ոչ միայն մարդու, այլեւ շատ այլ կաթնասունների օրգանիզմ: Կենսաբանների փորձերը եւ անասնաբույժների դիտարկումները ցույց են տալիս, որ այդպիսի կենդանիների թվում են ռեզուս-մակակները, կզաքիսները, ջրաքիսները եւ կատուները: Որոշ կենդանիների վրա ինֆեկցիան գրեթե նույնքան ուժեղ է ազդում, ինչպես մարդու վրա:

Գիտնականները դեռեւս ոչ մի անգամ չեն գրանցել, որ կենդանիները կարող են կորոնավիրուսը փոխանցել մարդուն, գրանցված բոլոր դեպքերը վկայում են փոխանցման հակառակ ճանապարհի մասին: Սակայն կենսաբանները նման հնարավորությունը դեռեւս չեն կարող բացառել: Սա գիտնականներին ստիպում է մտածել այն մասին, թե դա ինչպիսի պայմաններում եւ ինչպես կարող է տեղի ունենալ:

Իսպանացի բժիշկներն ու կենսաբանները՝ Սան Պեդրոյի հոսպիտալի (Իսպանիա) համաճարակաբան Խոսե Օտեոյի ղեկավարությամբ հայտնաբերել են վիրուսի տարածման պոտենցիալ նոր ճանապարհ: Նրանք իրենց հետազոտության մեջ փորձել են որոշել, թե տնային կենդանիներն իրենց տերերից որքան հաճախ են վարակվում նոր տեսակի կորոնավիրուսով:

Այս նպատակով գիտնականները պայմանավորվել են 17 ընտանիքների հետ, որոնց անդամները ապրիլին կամ մայիսի սկզբին COVID-19-ը հաղթահարել են: Հետազոտողները վերցրել են 23 կատվի, շան, ճագարի եւ ծովախոզուկի արյան եւ խորխի նմուշներ, որոնք ապրել են վարակված տերերի հետ միասին:

Պարզվել է, որ բացի կատուներից, վիրուս չի եղել մնացյալ բոլոր կենդանիների օրգանիզմում: Գիտնականները SARS-CoV-2-ի ակտիվ բազմացման հետքեր են գտել մեկ առանձնյակի՝ 8-ամյա կատվի օրգանիզմում, որը մի քանի քրոնիկական հիվանդություններ ուներ: Չնայած նրա օրգանիզմում վիրուսային մասնիկների մեծ քանակությանը, կատվի մոտ ինֆեկցիան ընթանում էր առանց նկատելի ախտանիշների: Ընդ որում՝ կատուն հիվանդությունը նորմալ է հաղթահարել եւ չի սատկել:

Այս հետազոտությանը ընդհանուր մասնակցել է միայն 8 կատու, ինչը վկայում է այն մասին, որ հիվանդ տերերի հետ ապրող ձեռնասունների շրջանում կորոնավիրուսը կարող է հանդիպել բավականին հաճախ (12,5 տոկոս): Սակայն, ինչպես խոստովանում են գիտնականները, հետազոտված կենդանիներն ամեն դեպքում անբավարար էին միանշանակ հետեւություններ կատարելու համար: Այդուհանդերձ, նրանց արդյունքները համընկնում են այն արդյունքներին, թե Ուհանում ինֆեկցիան որքան հաճախ է զարգացել կատուների շրջանում:

Նրանց խոսքով՝ զգալիորեն ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ կատուները կարող են COVID-19-ով հիվանդ լինել առանց նկատելի ախտանիշների: Օտեոյի եւ նրա գործընկերների կարծիքով՝ սա զգալիորեն մեծացնում է այն հավանականությունը, որ նրանք կարող են տարածել ինֆեկցիան եւ մարդուն SARS-CoV-2-ի ադապտացիայի ժամանակ լինել միջանկյալ տերերից մեկը: Սա այդպես է, թե ոչ՝ ցույց կտան հետագա փորձերը, ամփոփում են հոդվածի հեղինակները:

 

 

Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը
Ամենադիտված