Եթե ԵՄ-ն առաջարկեր մեզ անցնել պառլամենտական կառավարման, այդ նույն ընդդիմադիրներն էլի դեմ կլինեի՞ն
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Panta rhei». թարգմանաբար՝ «Ամեն ինչ շարժվում է»:
Խոսքերը, որոնք մեզ են հասել Պլատոնի շնորհիվ, հեղինակել է Հունաստանի անտիկ շրջանի փիլիսոփա Հերակլիտեսը:
Պլատոնի փոխանցմամբ, Հերակլիտեսն ասում էր, որ ամեն ինչ շարժվում է, և ոչինչ չի մնում իր տեղում, և, նմանեցնելով կեցությունը գետին, ավելացնում էր, որ նույն գետը հնարավոր չէ մտնել երկու անգամ:
Հիմա, եթե կյանքը հոսում է և ամեն ինչ փոխվում է, ապա մի Սահմանադրությունն ի՞նչ է, որ չփոխվի։ Ամեն ինչ փոխվի, Սահմանադրությունը չփոխվի՞:
Ի դեպ, մի հարց։
Հարց. եթե մենք, ինչպես շատ ընդդիմադիրներ են ուզում, լինեինք ոչ թե ԵՏՄ-ում, այլ միայն ԵՄ-ի հետ, և ԵՄ-ն առաջարկեր մեզ անցնել պառլամենտական կառավարման, այդ նույն ընդդիմադիրներն էլի դեմ կլինեի՞ն Սահմանադրության փոփոխությանը: